mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչի՞ն են Մորմոնները հավատում Սուրբ Հոգու վերաբերյալ: Ո՞վ է Սուրբ Հոգին:

Պաշտոնական պատասխան

Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է` Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ միասին: Նպատակով Սուրբ Հոգին Հոր և Որդու հետ մեկ է, սակայն առանձին էակ է: Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնել է.

Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում: (Վարդապետություն և Ուխտեր 130.22)

Սուրբ Հոգու հատուկ առաքելությունն է` վկայել Հոր և Որդու մասին, հայտնել ճշմարտությունը (Մորմոնի Գիրք, Մորոնի 10.4,5), սփոփել (Հովհ. ԺԴ.26) և սրբագործել մեզ: Նա աստվածային ուղեցույց և ուսուցիչ է:

  • Սուրբ Հոգին Երրորդության կամ Աստվածագլխի անդամ է: Նա հոգևոր էակ է: Մեր Երկնային Հայրը մեզ հետ զրուցում է Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ Հոգին մեզ ուսուցանում է բոլոր բաների մասին ճշմարտությունը: Որպես մկրտության մաս, ես ստացա Սուրբ Հոգու պարգևը, որ նշանակում է, որ Սուրբ Հոգին կլինի իմ մշտական ընկերակիցը այնքան ժամանակ, մինչ ես կլինեմ արժանի: Նույնիսկ մկրտությունից առաջ Սուրբ Հոգին կարող է խոսել մեր սրտերի և մտքերի մեջ և ասել մեզ, թե որ բաներն են ճշմարիտ: Մկրտությունից հետո Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա, ինչպես իջավ Քրիստոսի վրա, երբ Նա մկրտվեց: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան