mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպիսի՞ն են Մորմոն կանայք: Արդյո՞ք Մորմոնները հավատում են տղամարդու և կնոջ հավասարությանը:

Պաշտոնական պատասխան

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ «ոչ կինն առանց մարդի, և ոչ մարդն առանց կնկա, Տերումը» (Ա Կորնթացիս ԺԱ.11): Աստծո աչքում և ամուսնական հարաբերության մեջ, տղամարդը և կինը հավասարապես կարևոր են:

Ըստ աստվածային ծրագրի, հայրերը պետք է պաշտպանեն և ուսուցանեն իրենց ընտանիքները սիրով և արդարությամբ: Նրանք պետք է ապահովեն ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ: (Վերցված է` «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», որը գրել են մեր օրերի տասներկու Առաքյալները` Տիրոջ ոգեշնչմամբ:)

Երկու ծնողներն էլ պետք է մասնակցեն երեխաների խնամքի և դաստիարակման գործին: Կարևոր է համաձայնել ընտանիքի նպատակների հարցում և երեխաների հետ միասին պատրաստակամորեն աշխատել դրանց իրականացման ուղղությամբ: Եթե ծնողները ներդաշնակության մեջ չեն ապրում և չունեն փոխադարձ հարգանք միմյանց հանդեպ, երեխաները կարող են շփոթվել և կորցնել ծնողների հանդեպ վստահությունը: Երկու ծնողներն էլ պետք է լինեն միասնական և անմիջական մասնակցություն ունենան իրենց երեխաների դաստիարակման գործում: