mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ Մորմոնները չունեն վարձատրվող ծառայողներ:

Պաշտոնական պատասխան

Անդամները կազմակերպված են տեղական միավորներում, որոնք կոչվում են ծխեր կամ ճյուղեր: Այդ միավորները կազմակերպվում են աշխարհագրական տարածքով, և անդամները հաճախում են իրենց տան մոտ գտնվող ծուխ կամ ճյուղ: Կիրակի օրերին նրանք հավաքվում են միասին երկրպագելու: Այդ միավորի ղեկավարն է եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը: Նա չի վճարվում իր ծառայության համար, սակայն նա իր ժամանակը նվիրաբերում է ծառայելու իր միավորի անդամներին:

Ղեկավարի կողմից անդամները կանչվում են ծառայելու իրենց միավորի տարբեր պաշտոններում: Ծառայության կանչելիս ղեկավարները աստվածային առաջնորդություն են փնտրում: Անդամները կարող են կանչվել հետևյալ պաշտոնների` ուսուցիչներ, երիտասարդների ղեկավարներ, գործավարներ և այլն: Յուրաքանչյուր անդամի ծառայությունն օրհնում է մյուսներին և հնարավորություն է ընձեռում անդամներին սովորել և աճել:

Ծուխը կամ ճյուղը համայնք է, որտեղ անդամները զարգացնում են ընկերասիրություն և օգնում են միմյանց: Անդամները փորձում են հետևել հնագույն մարգարեի ուսմունքներին, որն ուսուցանել է, որ երբ մենք մկրտվում ենք, մենք «հոժար ենք կրելու մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» և «հոժար ենք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարելու նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մորմոնի Գիրք, Մոսիա 18.8-9)

Ծառայության միջոցով անդամները բարձրացնում են միմյանց բեռը և արտահայտում իրենց սերը: