mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ո՞վ էր Ջոզեֆ Սմիթը:

Պաշտոնական պատասխան

Ջոզեֆ Սմիթ կրտ.-ը ծնվել է 1805թ. Շարոնում, Վինդզոր Գավառ, Վերմոնտ, Ջոզեֆ և Լյուսի Մաք Սմիթների ընտանիքում: Նա ուներ 10 եղբայր և քույր: Նրա ծնողներն ուսուցանել էին իրեն աղոթել, կարդալ Աստվածաշունչը և առ Աստված հավատք ունենալ: 14 տարեկանում ի պատասխան իր ջերմեռանդ աղոթքի իր Առաջին Տեսիլքում Ջոզեֆը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: 17 տարեկանում Ջոզեֆը սկսեց ստանալ երկնային ուղերձներ, որը նրան պատրաստեց երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման իր դերին: Նա մարգարե էր, Մովսեսի, Եսայիայի և աստվածաշնչյան ժամանակների այլ մարգարեների պես: Նա զորացվեց Աստծո կողմից կատարելու Իր առաքելությունը, ինչպես Երեմիան, որն ասաց. «Ով Տեր Եհովա, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ: Եվ Տերն ասեց ինձ. Մի ասիր թե ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ` գնա. և ամեն ինչ որ քեզ պատուիրեմ` խոսիր» (Երեմիա Ա.6-7):