mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Արդյո՞ք Մորմոնները Քրիստոնյա են:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1995-2008) ասել է.

«Մենք Քրիստոնյաներ ենք ամենաուղիղ իմաստով, և այդ գիտակցումն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում: Մի ժամանակ ամենուր մարդիկ մեզ համարում էին ոչ Քրիստոնյաներ: Նրանք հասկացան դա, և այն, որ մենք շատ կարևոր և դինամիկ զարգացող կրոն ենք` հիմնված Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Անշուշտ, մենք Հիսուս Քրիստոսին ընդունում ենք որպես մեր Առաջնորդ, մեր Թագավոր, մեր Փրկիչ ... գլխավոր գործիչ աշխարհի պատմության մեջ, միակ կատարյալ Մարդ, որ երբևէ քայլել է երկրի վրա, կենդանի Աստծո կենդանի Որդի: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, որի քավող զոհաբերության շնորհիվ ունենք հավերժական կյանքի հնարավորությունը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն աղոթում և երկրպագում են Հիսուս Քրիստոսի անունով: Նա է մեր հավատքի առանցքը և մեր Եկեղեցու գլուխը: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին և վկայում է Նրա աստվածության, Նրա կյանքի և Նրա Քավության մասին»:

  • Ես հավատում եմ Քրիստոսին: Ես ձգտում եմ լինել Քրիստոսի աշակերտը: Ես մկրտվել եմ Քրիստոսի անունով: Ես հասկանում եմ, որ փրկությունը գալիս է միայն Քրիստոսի միջոցով: Եթե դա «քրիստոնեական» չէ, ապա բառը կորցնում է իր իրական իմաստը: Ցույց տալ ավելին

  • Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին վկայություն է: Մենք նաև հավատում ենք, որ Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայություն է: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ (մորմոններ) մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով և մենք քարոզում ենք Հիսուս Քրիստոսի մասին: Մորմոնի Գրքի և Եկեղեցու հիմքը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Այո, մորմոնները Քրիստոնյաներ են: Ցույց տալ ավելին

  • Սա ինձ համար ամենահեշտ հարցերից է: Իհարկե, հավատում եմ Հիսուս Քրիստոսին – Նա ամեն ինչի հիմքն է, որ անում եմ: Նա իմ հույսն է, հավատքը, Քավիչը և ընկերը: Ես երախտապարտ եմ, որ ունեմ Նրա օրինակը, որն առաջնորդում է ինձ կյանքի բոլոր փորձությունների և փորձառությունների միջով: Մենք ոչինչ ենք առանց Նրա փրկող շնորհի: Ցույց տալ ավելին

  • Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք մորմոնները Քրիստոնյա են: Մեր Եկեղեցու իրական անունը «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» է: « մորմոն» բառը մականուն է` տրված մեզ այլ հավատքի մարդկանց կողմից, որովհետև մենք մեր տրամադրության տակ ունենք Մորմոնի Գիրքը: Մեր Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Մենք պաշտում ենք Քրիստոսին որպես մեր Փրկիչ և քավիչ: Նա Աստծո միածին որդին է: Մենք հետևում ենք Նրա պատվիրաններին և աղոթում ենք Նրա անունով: Մենք քրիստոնյա ենք: Մենք չենք պաշտում Մորմոնին: Մորմոնը մարգարե է եղել, ով ապրել է Ամերիկյան մայրցամաքում հնադարյան ժամանակներում: Նա պատասխանատու է անհատական գրողների գրքերով մեկ գիրք կազմելու և այն Մորմոնի Գիրք կոչելու համար: Ցույց տալ ավելին

  • Այո, Հիսուսի անունը եկեղեցու անվան մեջ է, որը ինքնին խոսող է: Մենք ունենք լրացուցիչ սուրբ գրություններ, որոնց նպատակն է բերել վկայություն, որ Հիսուսը` Քրիստոսն է, որը նույնպես մեծ բան է նշանակում: Մորմոնի գրքում, նրա անունը կամ անվանումը հանդիպում է յուրաքանչյուր 2.7 հատվածները մեկ անգամ: Հավանաբար, դա ամենա Քրիստոսակենտրոն գիրքն է աշխարհում: Մեզ այնքան չի նյարդայնացնում որքան զվարճացնում է, երբ ինչ-որ մեկը մեզ անվանում է ոչ քրիստոնյա: Եթե նրանք ի նկատի ունեն այն, որ մենք իրենց հետ համաձայն չենք ամեն մի վարդապետության վերաբերյալ, ապա դա ճիշտ է: Մենք ամեն անգամ երախտապարտ ենք, երբ ինչ որ մեկը նկարագրում է Քրիստոսին, որպես իրենց Փրկիչ և փորձում է հետևել Նրան: Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել: Ցույց տալ ավելին

  • Այո, մորմոնները լիարժեք քրիստոնյա են: Մենք հավատում ենք Աստվածաշնչի Հիսուս Քրիստոսին: Նա ծնվել է կույս Մարիամի կողմից, մկրտվել է իր զարմիկ Հովհաննես Մկրտչի կողմից, ունեցել է 12 աշակերտներ, որոնց նա ուսուցանել է ավետարանը: Նա ապրել է իր կյանքը`բժշկելով, քարոզելով, հրաշքներ գործելով, ծառայելով և սիրելով ուրիշներին: Նա մահացել է Գեթսեմանում`խաչի վրա, իր մահից երեք օր հետո նա բարձրացվել է մեռելներից և կրկին ապրել որպես հարություն առած էակ: Նա է մեր Տերը, մեր Փրկիչը և մեր Քավիչը: Մենք հավատում ենք, որ փրկությունը գալիս է միայն Փրկիչ`Հիսուս Քրիստոսի միջոցով: Ցույց տալ ավելին

  • Ինչպես հասկանում եմ, մորմոնների բանավեճը որպես Քրիստոնյաներ կախված է Քրիստոնեության մասին ձեր սահմանումից: Քրիստոնեական աշխարհի մեծ մասը հիմնվում է նիկեան հավատքի` Քրիստոնյայի մասին սահմանմանը: .թ. 325թ.-ին Կոնստանտինը փորձում էր միացնել Հռոմեական Կայսրությունը: Նա պատկերացրեց, որ ստեղծելով մեկ եկեղեցի, կօգներ ժողովրդին միասնական լինել, բայց դա ավելի դժվար եղավ, քան նա կարծում էր: Շատ աստվածաբանական վիճաբանություններ կային, հատկապես Հիսուս Քրիստոսի էության մասին հակասական պատկերացումները: Որոշ մարդիկ կարծում էին, որ Քրիստոսը և Աստված երկու տարբեր էակներ են, և ուրիշները կարծում էին, որ Քրիստոսը և Աստված միևնույն էակն են: Կոնստանտինը խորհուրդ հրավիրեց Նիկեայում, որտեղ եկեղեցու առաջնորդները քննարկեցին և վերջիվերջո քվեարկեցին վարդապետության ուղղության վրա, որ կկազմեր նոր կրոն: Նիկեան հավատքը հաստատում էր, որ Աստված, Քրիստոսը և Սուրբ Հոգին միևնույն անձն են, կամ Երրորդությունը, և ոչ թե երեք առանձին էակներ: Այլ մարդիկ սահմանում են որպես Քրիստոնյա այն մարդուն, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և ընդունում է Նրան որպես աշխարհի Փրկիչ: Մորմոնները հավատում են Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի: Մենք սիրում ենք Նրան և փորձում ենք նմանվել Նրան: Մենք փորձում ենք հետամուտ լինել Նրա ուսմունքներին, որ Աստվածաշնչում են և այլ սուրբ գրություններում` ապրելով մեր կյանքը որքան հնարավոր է մոտ դրանց: Իրականում մորմոնական Եկեղեցու պաշտոնական անունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի է, որովհետև մենք հավատում ենք, որ մենք Նրա հետևորդներն ենք վերջին օրերին: Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը և Աստված երկու տարբեր, երկնային և սուրբ, հարություն առած էակներ են: Սուրբ Հոգին չմարմնավորված հոգի է, որ հաստատում է ճշմարտությունը նրանց համար, ովքեր փնտրում են: Նրանք նույն էությունը չեն, բայց բոլորը նման են բարությամբ և նպատակով: Սուրբ գրություններում երբեմն Հիսուսը վերագրվում է որպես «Հայր» կամ «Աստված», և մենք հավատում ենք, որ դա կոչում է, որ Նա նույպես ունի: Հիսուսը կարող է լինել Հայրը և Որդին առանց լինելու Աստված, հենց այնպես, ինչպես իմ ամուսինը հայր է և որդի է առանց լինելու իր հայրը: Քանի որ մենք չենք հավատում երրորդությանը, շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ մորմոնները քրիստոնյաներ չեն: Կրկին, դա կախված է «Քրիստոնյա» բառի սահմանումից: Ես ինձ համարում եմ քրիստոնյա: Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին: Ես այնքան երախտապարտ եմ Նրան, որ զոհաբերեց Իր կյանքը ինձ համար: Մինչ Նա ապրում էր, Նա կազմակերպեց Իր Եկեղեցին այնպես, ինչպես պետք է ընթանար: Նա ուսուցանեց Իր հետևորդներին ինչպես ապրել, որ մի օր կարողանան վերադառնալ Նրա մոտ: Դա Նրա նպատակն էր – Նա ասաց նրանց, որ պատրաստում է ապարանքներ նրանց համար Երկնքում: Եվ Հիսուս Քրիստոսը մեզ բոլորիս համար հնարավոր դարձրեց սովորել այդ բաների մասին սուրբ գրությունների միջոցով, Երկնային Հորն ուղղված աղոթքի միջոցով և Սուրբ Հոգու հաստատման միջոցով: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան