mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս է Մորմոն միսիոներների գործունեությունը ֆինանսավորվում:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ակտիվորեն լծված է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուսուցման գործին: Ներկայումս ողջ աշխարհում 53000 կամավոր միսիոներներ են կիսվում ավետարանում գտած այդ ուրախությամբ: Նրանցից շատերը երիտասարդ են, ովքեր 18-24 ամիս լիաժամկետ ծառայություն են իրականացնում իրենց հաշվին: Այդ միսիոներները կիսվում են Հիսուս Քրիստոսի մասին և բոլոր մարդկանց համար Նրա Քավության ուղերձով: Նրանք ուսուցանում են մեր Երկնային Հոր փրկության մեծ ծրագիրը, որը բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս վերադառնալ Նրա մոտ:

  • Միսիոներները ծառայում են իրենց միսիան սեփական միջոցների հաշվին: Ավետարանի մասին նրանց վկայությունն այնքան սրտառուչ է, որ նրանք ցանկանում են կիսվել դրանով բոլորի հետ: Նրանք ժամանակավորապես մի կողմ են դնում ուսումը, աշխատանքը, ընտանիքը և ընկերներին, ծառայելով Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, տղաները՝ 2 տարի, իսկ աղջիկները՝ 18 ամիս: Ցույց տալ ավելին

  • Մեր որդին այժմ ծառայում է լիաժամկետ միսիա հետաձգելով ուսումը քոլեջում: Ընտանիքների մեծամասնության նման, մենք նվիրաբերում ենք սահմանված մի գումար, որն ամեն ամսվա համար նույնն է, անկախ նրանից, թե միսիոները որտեղ է ծառայում: Երբ ընտանիքը չի կարողանում անել դա, եկեղեցու անդամները հավաքում են՝ օգնելու համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան