mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ո՞վ է ընտրում Մորմոնական մարգարեին:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսն այս Եկեղեցու գլուխն է: Կենդանի Մարգարեի կանչն ու նշանակումը ղեկավարվում է Նրա կողմից, ում Եկեղեցին է սա:

Իլինոյսի Քարթեջում Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո Բրիգամ Յանգն առաջնորդեց Եկեղեցին դեպի Սոլթ Լեյքի Հովիտ և խթանեց դրա աճն ու տարածումը դեպի Արևմուտք: Նրա մահից հետո ավագ Առաքյալ Ջոն Թեյլորը, դարձավ Եկեղեցու երրորդ Նախագահը: Եկեղեցու յուրաքանչյուր Նախագահի վախճանվելուց հետո ավագ Առաքյալն է դառնում հաջորդ Նախագահը: Բրիգամ Յանգից հետո Եկեղեցին ղեկավարել են հետևյալ Նախագահները`

  • Ջոն Թեյլոր—1877–87
  • Վիլֆորդ Վուդրուֆ—1887–98
  • Լորենզո Սնոու—1898–1901
  • Ջոզեֆ Ֆ. Սմիթ—1901–18
  • Հեբեր Ջ. Գրանտ—1918–45
  • Ջորջ Ալբերտ Սմիթ—1945–51
  • Դեյվիդ Օ. Մակքեյ—1951–70
  • Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ—1970–72
  • Հարոլդ Բ. Լի—1972–73
  • Սպենսեր Վ. Քիմբալ—1973–85
  • Էզրա Թաֆտ Բենսոն—1985–94
  • Հովարդ Վ. Հանթեր—1994–95
  • Գորդոն Բ. Հինքլի—1995–2008
  • Թոմաս Ս. Մոնսոն—2008–ներկա

Եկեղեցու յուրաքանչյուր Նախագահ ընտրում է խորհրդականներ` արժանի և ունակ տղամարդկանցից: Միասին, այդ տղամարդիկ կազմում են Եկեղեցու Առաջին Նախագահությունը: Տասներկու Առաքյալների հետ միասին նրանք ղեկավարում են Եկեղեցին: