mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ընտանիքի վերաբերյալ ինչի՞ն են հավատում Մորմոնները:

Պաշտոնական պատասխան

«Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում տրված է, թե շատ Մորմոններ ընտանիքի վերաբերյալ ինչին են հավատում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնական համոզմունքներից մեկն այն է, որ ընտանեկան հարաբերությունները կարող են լինել հավերժ, ոչ թե միայն այս կյանքի համար:

Ինչպես կյանքի ամենահաճելի ուրախությունները կարող ենք վայելել ընտանեկան կապերի շնորհիվ, այնպես էլ ընտանիքի սիրելի անդամի կորուստը կարող է մեր ամենախորը վշտի պատճառը դառնալ:

Սակայն մահը չպետք է լինի մեր փայփայած սիրելիի հետ մեր հարաբերությունների վերջը: Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնել է, որ «միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ [հավերժությունում], միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով» (Վարդապետություն և Ուխտեր 130.2):

Ընտանիքի անդամները, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի Քավությունը և հետևում են Նրա օրինակին, կարող են միասին լինել հավետ, Աստծո սուրբ տաճարներում կատարվող սուրբ ծեսերի շնորհիվ: Հիսուսը Պետրոսին զորություն տվեց, որ այն, ինչ նա կնքի երկրի վրա, կկնքվի երկնքում (Մատթեոս ԺԶ.19): Կնքելու այդ նույն զորությունը վերականգնվեց Ջոզեֆ Սմիթին: Մորմոնները հավատում են, որ իրենք կարող են «կնքվել» կամ կապվել միասին Նրա զորությամբ, որը հնարավորություն կտա իրենց միասին ապրել հավերժության մեջ:

Արդյունքներ չկան