mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Արդյո՞ք Մորմոններն օգնում են միայն Մորմոններին:

Պաշտոնական պատասխան

Եկեղեցու գործերի հիմնական մասը կատարվել է ոչ Մորմոններին օրհնելու և օգնելու նպատակով: Մորմոնական Եկեղեցին նվիրաբերել է ավելի քան 1 միլիարդ դոլլարի դրամական և նյութական օգնություն մարդասիրական օգնության կարիք ունեցող 167 տարբեր երկրների, երբ 1985թ.-ից սկսել է գրանցել այդ գործընթացը: Այդ երկրներից շատերը ունեն քիչ թվով Մորմոններ կամ ընդհանրապես չունեն, և դրանք ոչ Քրիստոնյա երկրներ են: Այսօր ավելի քան 53000 մորմոն միսիոներներ են ծառայում ողջ աշխարհում: Նրանց ողջ ծառայության նպատակն է` օգնել ոչ մորմոններին: Ջոզեֆ Սմիթն ուսուցանում էչ, որ մենք պետք է «կերակրենք քաղցածին, հագցնենք մերկին, օգնենք այրիին, սրբենք որբի արցունքները, սփոփենք չարչարվածին, լինի այս թե այլ եկեղեցում, կամ ամենևին էլ ոչ եկեղեցում»:

  • Մարդասիրական ծրագրերը, որոնց մեջ ես ներգրավված եմ, Բրազիլիայում և Աֆրիկայում են: Ես կատարել եմ 10 ծրագրեր այս տարածքներում, և դրանք բոլորը տրվում են մարդկանց, ովքեր Եկեղեցու անդամներ չեն: Եկեղեցու հիմնական ուսմունքներից մեկն է օգնել բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը: Մենք նույնիսկ չենք էլ փնտրում, թե արդյոք կան անդամներ այդ տարածքում: Երբ մենք տեսնում ենք մի տարածք աշխարհում, որ օգնության կարիք ունի, մենք տալիս ենք այդ օգնությունն անկախ այն բանից, թե ինչ կրոնի են մարդիկ պատկանում: Ցույց տալ ավելին

  • Ոչ: ՎՕՍ Եկեղեցու անդամները բազմաթիվ ծառայություններ են կատարում Եկեղեցուց դուրս: Ես նույնպես ներգրավված եմ եղել որոշ ծառայություններում: Ես նախկինում կատարել եմ հանրային լողափի մաքրում, այցելել եմ հիվանդ հարևաններիս, աջակցել եմ համայնքային կենտրոնին, անվճար լվացել եմ մեքենաներ և նաև հասարակական զբոսայգին մաքրել եմ մոլախոտերից: Ազգային զբոսայգու մոլախոտերը հանելը այն ծառայություններից մեկն է, որը ես լավ եմ հիշում: Անկախ ձեր տարիքից, 6-80 տարեկան, անկախ ձեր մասնագիտությունից, Եկեղեցու անդամները բոլորը օգնում էին այս ծրագրի ժամանակ: Փոքրերը փորձում էին հետևել մեծերին. մեծերը օգնում էին սովորեցնել փոքրերին, թե ինչ անել: Ծառայության ընթացքում մենք բոլորս ունեինք մեկ սիրտ և մեկ միտք: Մինչ մենք կատարում էինք այդ ծառայությունը, մարդիկ, ովքեր հեծանիվ էին վարում զբոսայգում, մեզ ասում էին «Շնորհակալություն»: Իհարկե, որոշ մարդիկ չէին նկատում, որ մենք այնտեղ էինք օգնելու համար: Սակայն ամենամեծ պահը եկավ ծառայությունից հետո: Զբոսայգու ղեկավարությունն ասաց մեզ, որ մենք մեծ աշխատանք կատարեցինք և որ մենք նպատակասլաց և շատ նվիրված խումբ ենք: Նրանք երբեք չէին հանդիպել մի խմբի, ովքեր կաշխատեին մեզ պես ջանասիրաբար: Ես վստահ եմ, որ մենք փոխեցինք մարդկանց կարծիքը այդ ծառայության միջոցով: Մենք, որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ, պետք է գործենք և վարենք մեր կյանքը Փրկչի ուսմունքների համաձայն: Մենք կատարյալ չենք, սակայն մենք գոնե ջանք ենք գործադրում փորձելու համար: Մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Մենք պետք է սիրենք և ծառայենք: Ծառայությունը մեզ մեծ երջանկություն կբերի, որն օգնում է մեզ երախտապարտ լինել և մոռանալ մեր անձի մասին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան