Լինելով ծագումով և փորձառությամբ տարբեր, մենք խորը նվիրվածություն ենք տածում Հիսուս Քրիստոսի, միմյանց և մեր մերձավորների հանդեպ: Դիտեք հավատքի այս պատմությունները Մորմոնների ամենօրյա կյանքի մասին: Դուք կարող եք նաև հանդիպել Մորմոնների այստեղ:
Մեր հավատքն ազդում է մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտի վրա: Մենք ոչ միայն պարզապես հավատում ենք Հիսուս Քրիստոսին, այլև փորձում ենք կյանքի կոչել Նրա ուսմունքները տանը, աշխատավայրում և մեր համայնքում: Ահա տրվում են մշակութային մի քանի առաջնահերթություններ, որոնք ընդունում են Եկեղեցու անդամները ողջ աշխարհում:
Մենք բոլորս սիրող Երկնային Հոր զավակներն ենք, որն ուղարկել է մեզ այս երկիր սովորելու և աճելու մահկանացու կյանքում: Որպես Մորմոններ, մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Մենք ապրում ենք մեր կյանքը, ծառայելով Նրան և ուսուցանելով հավերժական ծրագիրը, որ Նա ունի մեզանից յուրաքանչյուրի համար:
Մորմոնները անդամներն են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, որը կազմակերպվել է 1830թ.: 2010թ. դրությամբ ողջ աշխարհում Եկեղեցու անդամների թիվը հասնում էր մոտ 14 միլիոնի: Եկեղեցու գլխավոր վարչությունը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա: Մորմոնները հավատում են Աստվածաշնչին և Հիսուսի ուսմունքներին` հայտնված մեր օրերի Առաքյալներին և Մարգարեներին: Մորմոնները հավատում են, որ իրենց եկեղեցին նույն սկզբնական եկեղեցին է, որ Հիսուսը հիմնել է երկրի վրա ապրելիս (տես Եփեսացիս Բ.19-20, Դ.11-14): «Մորմոն» անունը մականուն է, որովհետև Եկեղեցին հավատում է Մորմոնի Գրքին (հին սուրբ գրությունները հայտնվել են և գրառվել են մարգարեների կողմից Ամերիկաներում, այն նույն ժամանակ, երբ Աստվածաշունչը գրվում էր Հին Աշխարհում:)
Որպես Նյու Յորքում ապրող լրագրող՝ ինձ հաճախ են հարցնում իմ կրոնի և իմ կյանքում ունեցած նրա դերի մասին: Թե՛, այդ ժամանակ, թե՛ այժմ, մեծ հաճույքով ես ասում եմ՝ մորմոնականները հավատքի և ծառայության մարդիկ են, ովքեր բարի կյանքով են ապրում և փորձում ենք անել այն, ինչ ճիշտ է: Մենք լավատես ժողովուրդ ենք: Մենք հավատում ենք քրտնաջան աշխատանքին: Մենք սիրում ենք մեր ընտանիքները և ապրում ենք հավերժական հեռանկարով, որը հույս և խաղաղություն է բերում:
Ցույց տալ ավելինՑույց տալ ավելի քիչ
Միացյալ Նահանգներում արվեստի ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով ճանապարհորդելիս, շատ անգամ մարդիկ ինձ ասել են. «Դու նման չես մորմոնի»: Ես դեռ չգիտեմ, թե մորմոնները ինչպես պետք է լինեն: Մտքեր էին գալիս. Դա նրանից է, որ ես կարճահասակ եմ? Իմ փիրուզագույն կաշվե կոշիկներից է? Պետք է փորձել ավելի լուրջ լինել?
Մորմոնները, որոնց ես գիտեմ, լինում են ամեն տիպի և չափսի: Այն ինչ ընդհանրացնում է մեզ, զգեստը կամ նույնիսկ դաստիարակությունը չէ, այլ այն ինչին մենք հավատում ենք: Մենք անհատականություն ենք`մեկ նպատակով, ապրել Քրիստոսակենտրոն կյանքով:
Ցույց տալ ավելինՑույց տալ ավելի քիչ