mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը տարբերվում Աստվածաշնչից: Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթը ձեռք բերել «ոսկե թիթեղները» կամ Մորմոնի Գիրքը:

Պաշտոնական պատասխան

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է, որ Հիսուս Քրիստոսն իսկապես ապրել է, Նա եղել և կա Աստծո Որդին: Այն պարունակում է հին մարգարեների գրվածքները: Նրանցից մեկը` Լեքին, ապրել է Երուսաղեմում, Մ.թ.ա. մոտ 600թ.: Աստված պատվիրեց Լեքիին առաջնորդել մարդկանց փոքր խմբին դեպի Ամերիկայի մայրցամաք: Այնտեղ նրանք դարձան մեծ քաղաքակրթություն:

Աստված շարունակեց մարգարեներ կանչել այդ ժողովրդի մեջ: Մորմոնի Գիրքը նրանց մարգարեների և հիշատակարաններ պահողների գրվածքների մի ժողովածու է:

1823թ. սեպտեմբերին Ջոզեֆ Սմիթին այցելեց Մորոնի անունով երկնային սուրհանդակ, Մորոնին այդ հին մարգարեներից վերջինն էր, որ լրացրեց հիշատակարանը: Նա հայտնվեց այնպես, ինչպես հրեշտակներն են հաճախ հայտնվել Եկեղեցու ղեկավարներին Նոր Կտակարանում (տես հատկապես Գործք Առաքելոց գիրքը): Մորոնի հրեշտակը հայտնեց Ջոզեֆին, որ Աստված աշխատանք ունի նրա համար: Մորոնին ասաց Ջոզեֆին, որ Ամերիկայի մայրցամաքի հնագույն բնակիչների մի հիշատակարան է թաղված մոտակա բլրում, և այդ հիշատակարանը պարունակում էր Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը:

1827թ. սեպտեմբերին Ջոզեֆը ստացավ հիշատակարանը, որը գրվել էր բարակ ոսկե թիթեղների վրա: Մենք այժմ գիտենք, որ հնագույն Ամերիկայի մարդկանց համար սովորական բան էր մետաղե թիթեղների վրա հիշատակարաններ պահելը: Ջոզեֆն Աստծո զորությամբ անգլերեն թարգմանեց այդ գիրքը: Գիրքը կոչվեց Մորմոնի Գիրք` Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Դա անվանվեց հնագույն մարգարե Մորմոնի պատվին, ով համառոտագրել էր իր ժողովրդի սուրբ հիշատակարանները:

Մորմոնի Գիրքը հրատարակվեց 1830թ.: Այդ ժամանակից ի վեր այն` Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իր զորավոր ուղերձով օրհնել է միլիոնավոր մարդկանց կյանքեր:

Գիրքը` որպես Քրիստոսի մասին ևս մեկ վկայություն, հաստատում է Հիսուս Քրիստոսի իրականության և աստվածության մասին: Այդ մարգարեները գիտեին Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Նրանք գրառել էին, որ Իր Հարությունից հետո Քրիստոսը հայտնվեց Ամերիկայի ժողովրդին, ուսուցանեց նրանց Իր ավետարանը և Իր Եկեղեցին կազմակերպեց նրանց մեջ: Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ուսմունքները, վկայում է Նրա Քավության և սիրո մասին: Այն հաստատում և վավերացնում է Աստվածաշունչը: Աստվածաշունչը պարունակում է մարգարեություններ Ամերիկայի այդ ժողովրդի մասին (տես Եզեկիել ԼԷ.15-17, Եսայիա ԻԹ.18):

Մորմոնի Գիրքը պարունակում է մի մեծ խոստում, որ նրանք, ովքեր կկարդան այն և անկեղծորեն կաղոթեն դրա մասին, Սուրբ Հոգով կիմանան, որ դա ճշմարիտ է (Մորոնի 10.4):