mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են ոմանք Մորմոնիզմն անվանում պաշտամունք:

Պաշտոնական պատասխան

Վեբսթեր բառարանում «պաշտամունք» բառի բնորոշումներից մեկն է` «ոչ օրթոդոքս կրոն»: Այն դիտվում է որպես «ոչ օրթոդոքս», քանի որ Մորմոնիզմի արմատները չեն սերվում Կաթոլիկ կամ Բողոքական եկեղեցիներից: Օրինակ, Աստվածագլխի ՎՕՍ բնորոշումը տարբերվում է Նիկիայի հավատո խորհրդանիշից, որը ընդունվել է հիմնականում Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների կողմից: «Պաշտամունք» պիտակը սովորաբար կիրառվում է Եկեղեցու հակառակորդների կողմից, ովքեր փորձում են քննադատել կամ վարկաբեկել Եկեղեցին: Ինչևէ, երբեմն դա պարզապես բնութագրման հարց է, որը խորացել է ժամանակի ընթացքում հասկացողության բացակայության պատճառով: Նման թյուրըմռնումներն անհետանում են, երբ մարդիկ սկսում են հասկանալ ընդհանրությունը, թե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ինչ է ուսուցանում և ինչին է հավատում: Այն է` Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, և Նա է աշխարհի Փրկիչն ու Քավիչը, որին մենք սիրում և պաշտում ենք: Երբ մարդիկ սկսում են տեսնել և հասկանալ այդ ամենը Մորմոնների վերաբերյալ, Եկեղեցու հանդեպ նրանց կարծիքը սովորաբար փոխվում է, և հին համոզմունքներին գալիս է փոխարինելու նոր հասկացողությունը: