mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Մորմոնիզմն ուսուցանում մկրտության վերաբերյալ:

Պաշտոնական պատասխան

«Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակ 1.3): Ջրում մկրտությունը մեր փրկության համար կարևոր արարողություն է: Մկրտվելով մենք Աստծուն ցույց ենք տալիս, որ կամենում ենք հնազանդվել Իր պատվիրաններին: Հիսուսն անմեղ լինելով մկրտվեց` օրինակ ծառայելով մեզ համար (տես Մոսիա 18.8-10): Փրկիչը մկրտվելու ճիշտ եղանակը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, հստակեցնելով, որ այդ արարողությունը պետք է կատարվի քահանայության իշխանություն կրողի կողմից և ընկղմումով (տես Վարդապետություն և Ուխտեր 20.72-74):

Ընկղմվելը խորհրդանշում է մարդու մեղավոր կյանքի մահը և հոգևոր կյանքի վերածնունդը, որը նվիրվում է Աստծո և Նրա զավակների ծառայությանը: Այն նաև խորհրդանշում է մահը և հարությունը: (Տես Հռովմ. Զ.3-6) Փոքր երեխաները փրկագնվում են Հիսուս Քրիստոսի ողորմածությամբ: Նրանք «կենդանի են Քրիստոսում» և չեն կարող մեղանչել: Նրանք չպետք է մկրտվեն, եթե չեն հասկանում ինչն է ճիշտ և ինչը սխալ: Տերը հայտնել է, որ երեխաները պետք է մկրտվեն ութ տարեկանում: (Տես Մորմոնի Գիրք, Մորոնի 8.8-24; Վարդապետություն և Ուխտեր 29.46-47, 68.27)

  • Մկրտվելն ինձ համար նշանակում է նոր սկիզբ, Քրիստոսի անունն իմ վրա վերցնելու հնարավորություն և ապրել իմ կյանքն այնպես, ինչպես Հիսուսն ապրեց Իր կյանքը: Ամեն կիրակի, երբ ես ճաշակում եմ հացից ու ջրից, ես նորոգում եմ մկրտության այդ ուխտերը: Ես ներում եմ փնտրում իմ սխալ արարքների համար և կրկին փորձում եմ ավելի նմանվել Հիսուսին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան