mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են Մորմոնները մկրտում իրենց նոր անդամներին:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մենք պետք է մկրտվենք ընկղմվելով (Մարկոս ԺԶ.16; 3 Նեփի 11.21-26): Նա Ինքն օրինակ ծառայեց մկրտվելով, որ «ամեն արդարություն կատարվի» (Մատթեոս Գ.15):

Մենք մկրտվել ենք Աստծո քահանայության իշխանությունը կրողի կողմից` մեր մեղքերի թողության համար (Գործք Բ.38, Գործք ԻԲ.16): Մենք նաև մկրտվել ենք, որպեսզի դառնանք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները և մտնենք Աստծո արքայություն (Հովհաննես Գ.5):

Մկրտության արարողության միջոցով մենք խոստանում ենք, այսինքն` մենք ուխտ ենք կապում Աստծո հետ: Մենք խոստանում ենք ընդունել Քրիստոսին, դառնալ Նրա հետևորդը և պահել Նրա պատվիրանները մինչև մեր կյանքի վերջ: Ի պատասխան, մեր Երկնային Հայրը խոստանում է ներել մեր մեղքերը և թույլ տալ մեզ վերադառնալ ապրելու Իր հետ, եթե մենք պահենք մեր ուխտերը: