mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ է մկրտություն կատարելու իշխանությունը կարևոր:

Պաշտոնական պատասխան

Ժամանակի ընթացքում Աստված Իր ծառաներին, մարգարեներին, տվել է Իր անունով գործելու իշխանություն: Այդ իշխանությունը կոչվում է քահանայություն: Հիսուս Քրիստոսը քահանայություն շնորհեց Իր Տասներկու Առաքյալներին` կարգելով նրանց (տես Հովհ. ԺԵ.16): Հիսուսի երկինք համբարձվելուց հետո, նրանք էին ղեկավարում Իր Եկեղեցու աշխատանքը: Իսկ Առաքյալների սպանվելուց հետո, քահանայությունն աստիճանաբար վերացավ երկրի երեսից:

1829թ. Ջոզեֆ Սմիթը Քրիստոսի Եկեղեցին կազմակերպելու համար քահանայության իշխանությունը ստացավ Երկնային սուրհանդակներից, ովքեր հնում կրել էին այդ իշխանությունը. նրանք էին` մարգարե Հովհաննես Մկրտիչը և Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Դարեր առաջ գոյություն ունեցող նույն Հիսուս Քրիստոսի Եկեղեցին 1830թ. կազմակերպվեց և վերականգնվեց երկրի վրա:

Քահանայությունը բաղկացած է երկու մասից: Ցածրագույն քահանայությունը կոչվում է Ահարոնյան Քահանայություն, որը անվանվել է Ահարոնի անունով Հին Կտակարանում: Այն ներառում է ապաշխարության ավետարանը քարոզելը և մկրտելը: Բարձրագույն քահանայությունը կոչվում է Մելքիսեդեկյան Քահանայություն, որը անվանվել է Մելքիսեդեկի անունով Հին Կտակարանում: Այն ներառում է` Եկեղեցում նախագահելու և բոլոր արարողություները կատարելու, ներառյալ` Սուրբ Հոգու պարգևը շնորհելու իշխանությունը: