mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչի մասին կխոսեն Մորմոն միսիոներները, երբ այցելեն իմ տուն:

Պաշտոնական պատասխան

Միսիոներները կկիսվեն Հիսուս Քրիստոսի և բոլոր մարդկանց համար Նրա Քավության մասին ուղերձով: Նրանք ուսուցանում են մեր Երկնային Հոր փրկության մեծ ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռում բոլոր մարդկանց վերադառնալ Իր մոտ:

  • Երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները այցելում են ձեր տուն, նրանք ձեզ հետ կիսվում են Փրկության Ծրագրի ճշմարտություններով: Դուք կիմանաք կյանքի նպատակի և այն ճանապարհի մասին, որով մենք կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և հավերժ ապրել երջանիկ վիճակում մեր սիրելիների հետ: Դուք կարող եք նրանց հարցեր տալ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանին համաձայն ձեր կյանքում և ստանալ բոլոր օրհնությունները, որոնք եկել են Աստծո օրենքներին հնազանդվելուց: Նրանք կսովորեցնեն ձեզ ավետարանի և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման մասին: Նրանք երջանկության և սիրո քաղցր Հոգի կբերեն ձեզ և ձեր ընտանիքին, եթե դուք աղոթքով լսեք նրանց: Նրանք կասեն ձեզ, թե ինչու ենք մենք հավատում, որ ընտանիքները հավերժ են: Ես արտոնություն եմ ունեցել ծառայել որպես լիաժամկետ միսիոներ Փարիզ Ֆրանսիա Միսիայում: Դրան եղել են իմ կյանքի լավագույն երկու տարիները, ես հանդիպեցի շատ մարդկանց, ովքեր դարձան հավերժական ընկերներ, ում հետ ես կիսվեցի փորձառություններով, որոնք ինձ դարձրել են ավելի լավ տղամարդ, ամուսին, քաղաքացի և աշխատող: Ես խոստանում եմ, որ դուք կունենաք մեծ փորձառություն, երբ ձեր տուն հրավիրեք Տիրոջ այս երիտասարդ ծառաներին: Ցույց տալ ավելին

  • Միսիոներները ձեզ կասեն, որ դուք ունեք սիրող Երկնային Հայր, ով սիրում է ձեզ և ծրագիր ունի ձեր և ձեր ընտանիքի համար, որ ընդմիշտ ապրեք Նրա հետ: Նրանք կսովորեցնեն ձեզ, թե Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը Նա հաստատեց, երբ ապրում էր երկրի վրա, ինչպես է ևս մեկ անգամ վերականգնվել այս վերջին օրերին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան