mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Արդյո՞ք բոլոր Մորմոնները պետք է միսիա ծառայեն:

Պաշտոնական պատասխան

Եկեղեցում միսիոներական ծառայության ամուր ավանդույթ գոյություն ունի: Փրկիչն ուսուցանել է. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք» (Մատթեոս ԻԸ.19): Եկեղեցու անդամներն ավետարանով կիսվելով մյուս մարդկանց և Տիրոջ հանդեպ իրենց սերն արտահայտելը արտոնություն են համարում:

Միսիոներները սովորաբար սկսում են ծառայել 19-21 տարեկանում: Բազմաթիվ թոշակառու տղամարդիկ, կանայք և ամուսնական զույգեր են նաև միսիա ծառայում: Միսիոներները ծառայում են 18 ամսից 2 տարի: Միսիան կամավոր է, իսկ միսիոներները չեն վարձատրվում իրենց ծառայության համար: Միսիոներները գալիս են աշխարհի չորս ծայրերից, և նրանք ծառայում են այնտեղ, որտեղ Եկեղեցին կանչում է նրանց: Լիաժամկետ ծառայություն կատարելիս միսիոներները հանդիսանում են Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները:

  • Պարզ պատասխանը ոչ է, թեև երիտասարդ տղամարդիկ 19 տարեկանում խիստ խրախուսվում են ծառայել լիաժամկետ միսիա: Թեև ես մեծացել էի Եկեղեցում, ես չծառայեցի լիաժամկետ միսիա: Դա մի ընտրություն էր, որ ես կատարեցի`հիմնվելով նրա վրա, թե որտեղ էի իմ հոգևոր զարգացման մեջ իմ կյանքի տվյալ պահին: Եվ դա կարևոր անձնական ընտրություն էր ինձ համար, որը կատարելու համար ես ուրախ եմ: Ես ունեցել եմ շատ լավ ընկերներ և ընտանիքի անդամներ, որ ծառայել են լիաժամկետ միսիաներ, և օրհնվել եմ լինել Եկեղեցում այնպիսի տեղերում, որ ի վիճակի եմ եղել տեսնել արժանի, հոգեպես պատրաստված երիտասարդ տղամարդկանց` միսիա ծառայելու ընտրություն կատարելիս: Այս միսիոներները վերջում ունենում են ապշեցուցիչ փորձառություններ, և զորեղ միսիոներներ են: Բայց Եկեղեցին հասկանում է, որ մենք բոլորս ունենք մեր անձնական հատուկ հոգևոր ճանապարհները, և ոչ բոլոր երիտասարդ տղաներն են պատրաստ ծառայել լիաժամկետ միսիա, երբ 19 տարեկան են: Ես, անշուշտ, նրանցից մեկն էի: Ես երախտապարտ եմ անհատական ազատության և պատասխանատվության համար, որ Եկեղեցին տվել է ինձ կատարելու համար այդ որոշումը, և դեռ շարունակում եմ իմ սեփական հոգևոր ճանապարհը: Ես չէի լինի այն անձնավորությունը, որ կամ այսօր` առանց այդ պատասխանատվությունը վերցնելու: Ցույց տալ ավելին

  • Ես հավատում եմ, որ մենք կոչում ունենք Երկնային Հորից ծառայելու մեր ընկեր եղբայրներին և քույրերին: Նա համենայն դեպս տալիս է բոլոր մարդկանց իրավունք՝ ընտրելու իրենց համար կատարել իր կամքը: Ես գիտեմ, որ նա իսկապես կամենում է, որ ես գնամ և ես ուզում եմ գնալ: Շատ միսիոներներ պատմել են ինձ, թե որքան հրաշալի է միսիա ծառայելը և ես ուզում եմ զգալ այդ ուրախությունը: Ես շնորհակալ եմ Երկնային Հորը այն միսիոներների համար, ովքեր օգնեցին սփոփանք բերել իմ հոգուն` խաղաղություն: Ես շնորհակալ եմ ծառայելու այն հնարավորության համար որ ես ունեմ: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կստեղծի մի ուղի ինձ համար՝ իրականացնելու այն, ինչ նա խնդրել է ինձ անել: 1Նեփի 37 Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան