mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Կարո՞ղ են ամուսինն ու կինը հավերժ միասին լինել: Արդյո՞ք Մորմոնները հավատում են, որ ընտանիքները միասին կապրեն երկնքում:

Պաշտոնական պատասխան

Ընտանեկան կապերը կարող են տևել հավիտյան, ոչ միայն այս կյանքի համար:

Ճիշտ ինչպես կյանքի առավել հաճելի ուրախություններն են գալիս ընտանեկան կապերի միջոցով, ընտանիքի սիրելի անդամի

Հիսուս Քրիստոսը իշխանություն տվեց Իր աշակերտներին ընտանիքները միասին հավերժ կնքելու, երբ Նա ասաց. «Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն որ կապես երկրի վրա, կապուած կլինի երկնքումը. և այն որ երկրի վրա արձակես, արձակուած կլինի երկնքումը» (Մատթեոս ԺԶ.19):

Մահը կարող է չլինել սիրելիների հետ փայփայած սիրելիների հետ մեր հարաբերությունների վերջը: Տերը հայտնել է Ջոզեֆ Սմիթին, որ «միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ [հավերժությունում], միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով» (Վարդապետություն և Ուխտեր 130.2):

Ընտանիքի անդամները, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի Քավությունը և հետևում են Նրա օրինակին, կարող են հավերժ միասին լինել Աստծո սուրբ տաճարներում կատարվող սուրբ ծեսերի շնորհիվ: Այդ ծեսերը կնքում են ամուսնուն և կնոջը միասին ողջ հավերժության համար, և երեխաներին իրենց ծնողներին` որպես հավերժական ընտանիք: (Տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)

  • Այո, ես հավատում եմ, որ ամուսինը և կինը և ընտանիքները կարող են հավիտյան միասին լինել: Իմ կյանքում ամենամեծ օրհնություններից մեկն այն գիտելիքն է, որ եթե ես ինձ պահեմ այնպես, ինչպես խոստացել եմ իմ Երկնային Հորը, ես կունենամ իմ ընտանիքի հետ հավերժ միասին լինելու օրհնությունը: Ինձ համար ընտանիքների հավերժական բնույթի մասին գիտելիքը ավետարանի ամենակաևոր ճշմարտություններից մեկն է: Այն ազդում է յուրաքանչյուր որոշման վրա, որ ես կայացնում եմ, և ապահովում է կյանքի եզակի և հարուստ հեռանկար: Ես ամեն օր իմ ընտանիքի հետ հարաբերություններս բարելավելու ճիգ եմ թափում, որովհետև ես սիրում եմ նրանց, և ես գիտեմ, որ եթե մենք միասին աշխատենք կյանքի մարտահրավերների միջով, մեր հարաբերությունները կդառնան հոգևորապես ավելի կապված: Ես չեմ կարող պատկերացնել մի երկինք, որ իր մեջ չի առնում ինձ` իմ երկրային կյանքի ամենակարևոր մարդկանց հետ մեկտեղ: Ցույց տալ ավելին

  • Անպայման, այս հիանալի խոստումը մեծագույն օրհնություններից մեկն է, որ մենք կարող ենք ստանալ: Համապատասխան քահանայության իշխանության միջոցով ընտանիքները կարող են կնքվել միասին ողջ ժամանակի և հավերժության համար: Այս օրհնությունը ստացվում է սուրբ տաճարում: Իմանալով, որ իմ ընտանիքն ու ես հավերժ միասին կլինենք, և որ Երկնային Հայրը կանգնած է իմ գերդաստանի գլխին, տալիս է ինձ իսկական ուրախություն: Ցույց տալ ավելին

  • 2010թ. հուլիսին հայրս հեռացավ կյանքից: Նա գործ ունեցավ ողջ կյանքում առողջական խնդիրների մաքառումների հետ, որոնք խանգարում էին նրա ֆիզիկական կարողությունները: Նա մկրտվել էր Եկեղեցում Վիետնամական պատերազմին ծառայության գնալուց մեկ օր առաջ, որտեղ նա վիրավորվեց և որից ստացավ իր հիվանդությունների մեծ մասը: Իր կրոնի հանդեպ նրա հավատքը իր ուժի աղբյուրն էր և դա տալիս էր նրան սփոփանք, որ նույնիսկ այս կյանքից հետո նա կկարողանար իր ընտանիքի հետ լինել: Լինելով Մորմոն, մենք գիտենք ժամանակակից հայտնությունների միջոցով, որ ամուսինները, կանայք և ընտանիքները կարող են հավերժ միասին լինել: Եթե մենք հետևենք պատվիրաններին այստեղ երկրի վրա, մենք կպարգևատրվենք երկնքում հավերժական ընտանիք լինելու հնարավորությամբ: Հավերժական ընտանիքների իմ ունեցած գիտելիքն օգնեց ինձ հաշտվել հորս մահվան հետ: Ես գիտեմ, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել և եթե ես ապրեմ համաձայն ավետարանի պատվիրանների, ես հայրիկիս նորից տեսնելու հնարավորություն կունենամ: Այս գիտելիքը նաև ինձ խաղաղություն տվեց գիտենալով, որ հայրս հնարավորություն կունենա հարություն առնելու և նրա մարմինը կրկին կատարյալ կլինի: Այնքան շատ մարդիկ գաղափար իսկ չունեն, որ իրենք կարող են լինել հավերժական ընտանիք և առանց այդ գիտելիքի, մահվան հետ դժվար կարելի է հաշտվել: Փրկության և երջանկության ծրագիրը թույլ է տալիս մեզ իմանալ, որ այս կյանքը վերջը չէ: Ընտանիքները հավերժ կարող են միասին լինել: Ցույց տալ ավելին

  • Ընտանիքն ամենագեղեցիկ բանն է, որ Աստված տվել է ինձ այս կյանքում, և Աստված թույլ է տալիս, որ այս հարաբերությունները զարգանան այս կյանքից հետո ողջ հավերժության ընթացքում: Քանի որ նրանք «կժառանգեն գահեր, թագավորություններ, իշխանություններ և զորություններ, տիրապետություններ, բոլոր բարձրությունները և խորությունները» ՎևՈՒ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան