mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Որո՞նք են այն մի քանի բաները, որ խոսում են Աստծո գոյության մասին:

Պաշտոնական պատասխան

Աստված Իր գոյության մասին շատ ապացույցներ է տվել: Դրանցից մեկը Իր ստեղծագործությունների մասին վկայությունն է. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, և հաստատությունը իմացնում է նրա ձեռքի գործքերը» (Սաղմոս ԺԹ.1): Երբևէ ակնածանքով նայե՞լ եք գիշերային աստղալից երկնքին: Կամ ուսումնասիրե՞լ եք տերևի կամ ծաղկի բարդ կառուցվածքը: Կամ հիացե՞լ ենք փոքրիկ նորածնի հրաշքով: Այդ գեղեցիկ և բարդ ստեղծագործությունները պատահական չեն ստեղծվել: Նրանք ձեր Երկնային Հոր` Աստծո ստեղծագործություններն են: Նրանք կարող են հիշեցնել ձեզ Նրա գոյության և իր զավակների հանդեպ Նրա սիրո մասին: Հին դարերի մարգարեն ասել է. «Բոլոր բաները մատնանշում են՝ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը ... և դրա շարժումը, այո, և բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող» (Մորմոնի Գիրք, Ալմա 30.44):

  • Երբ դուք ոտքով քայլում եք քիչ օգտագործվող տարածքով, դուք հավանաբար տեսել եք ուղենիշ՝ մի կոկիկ սյուն քարերի, որը թողվել է մեկ ուրիշ հետիոտնի կողմից: Երբ դուք տեսնում եք այդպիսի խնամքով պատրաստված կույտ, դուք հեշտորեն կարող եք ճանաչել, որ այն ստեղծվել է բանականության միջոցով, ոչ թե պատահական ուժերի կողմից միմյանց վրա կուտակվելուց: Նմանապես բնության օրենքի գեղեցկությունը և պարզությունը մշտապես տալիս է ինձ ուժեղ սուբյեկտիվ տպավորություններ, որ մի մեծ բանականություն է այս բոլորը ծրագրել, ոչ անպայման որոշակի ձևերն ու հավաքածուները, որոնք մենք տեսնում ենք մեր շրջապատում, այլ սքանչելի առաջնակարգ հիմնադրույթային օրենքները, որոնք առաջացնում են դրանք: Որպես գիտնական ես ուսումնասիրել եմ թե ինչպես ֆիզիկան բացատրում է մեծ մոլեկուլների վարքագիծը, որոնք կարևոր են կյանքի համար և ինչպես էվոլուցիայի սկզբունքները կարող են օգտագործվել սինթեզելու լուծումներ բարդ խնդիրների համար: Այս բոլոր փորձառությունները ամրացրել են իմ հավատքը: Ցույց տալ ավելին

  • Մենք շրջապատված ենք փաստերով: Առավել ակներև փաստը, թերևս, երկնային կյանքի մեր բնականոն փուլն է և այն, ինչ սովորում ենք դրանից: Մենք ծնվում ենք, զարգանում ենք որպես երեխաներ ու դեռահասներ և, ի վերջո, հասնում ենք այն փուլին, երբ սկսում ենք մեր աշխատանքային կարիերան: Ապա ամուսնանում ենք և երեխաներ ունենում: Քրտնաջան աշխատելու և ինքնապահով դառնալու փուլը, երբ ամուսնությամբ միավորվում ենք մեկ ուրիշի հետ և երեխաներ ենք դաստիարակում, սովորելու և ավելի իմաստուն դառնալու անսահման հնարավորություններ է տրամադրում մեզ: Կյանքի հետագա փուլերը, երբ ծերանում ենք, չարչարանքներ տանում, բազմաթիվ հարազատների մահ տեսնում, նույնպես տալիս է հեռանկար, որը իմաստության ու կարեկցանքի տեղիք է տալիս: Ես հավատացած եմ, որ այդ փորձառություններն ու այդ զարգացումներն անտեղի չեն: Ես հավատում եմ, որ այդ ամենն այստեղ երկրի վրա գտնվելու մեր նպատակն է: Ես կարծում եմ, որ մահից հետո ինչ-որ տեսակի կյանք կա, և որ երկրային մեր փորձը այստեղ մեզ ավելի լավ կնախապատրաստի հանդերձյալ կյանքին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան