mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչի՞ն են Մորմոնները հավատում Հիսուս Քրիստոսի վերաբերյալ: Արդյո՞ք Մորմոնները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Նրա ծնունդը, կյանքը, մահը և հարությունը իրագործեցին Փրկչի գալստյան մասին սուրբ գրություններում գրված բազմաթիվ մարգարեություններ: Նա Արարաիչն էր, Նա մեր Փրկիչն է, և Նա կլինի մեր Դատավորը (տես Եսայիա Թ.6, ԾԳ.3-7; Սաղմոս ԻԲ.16-18):

Մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո` Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը (Հովհաննես Ա.10; Եբրայեցիս Ա.2):

Երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա (մոտ 2000 տարի առաջ), Նա կատարյալ կյանքով էր ապրում: Նա խոսքով և օրինակով ուսուցանում էր ինչպես պետք է մարդիկ ապրեն` սեր դրսևորելով Աստծո և մյուսների հանդեպ:

Գեթսեմանի պարտեզում տառապելով և խաչի վրա Իր կյանքը տալով, այսինքն` Քավությունը իրագործելով, Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մեր մեղքերից (Ա Պետրոս Բ.21), եթե մենք հետևենք Նրան: Քավության շնորհիվ դուք կարող եք ներվել ձեր մեղքերից, եթե անկեղծորեն ապաշխարեք (Մորմոնի Գիրք, Մոսիա 26.30):

Իր Հարությամբ Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մահից: Որովհետև Նա հաղթահարեց մահը, մեզ բոլորիս կտրվի հարության պարգևը, այսինքն` մեր հոգիները հավերժ կվերամիավորվեն մեր մարմինների հետ (Գործք ԻԴ.15; Ա Կորնթացիս ԺԵ.22): Երբ այս երկրի վրա կյանքն ավարտվի, Հիսուս Քրիստոսը կլինի վերջին Դատավորը (Գործք ԺԷ.31; Հովհաննես Ե.21-22; Գործք Ժ.42):