mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչի՞ն են Մորմոնները հավատում շնորհի վարդապետության վերաբերյալ:

Պաշտոնական պատասխան

Ջոզեֆ Սմիթ մարգարեն ուսուցանել է. «Ուստի դուք արդարացվում եք հավատքով և գործերով, շնորհի միջոցով ...» (տես ՋՍԹ Հռովմայեցիս 4.16): Մորմոնի Գիրքն ուսուցանում է` «Քանզի մենք աշխատում ենք ջանասիրաբար՝ գրելու և համոզելու մեր զավակներին, և նաև՝ մեր եղբայրներին, հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ. քանզի մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Մորմոնի Գիրքը հավելում է` «այն ամենը, ինչ մենք կարող էինք անել՝ ապաշխարել բոլոր մեր մեղքերից» (Ալմա 24.11): Մորմոնի Գրքի մարգարե Լեքին ուսուցանել է` «Չկա մարմին, որ կարողանա բնակվել Աստծո ներկայության մեջ, ոչ այլ կերպ, քան Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմածության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.8):

  • Ինչպե՞ս կարող ենք մենք երբևէ հույս ունենալ ինչ-որ բաների համար, եթե չլիներ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ողորմածությունը: Աստված արդարամիտ է, որը նշանակում է, որ Նրա օրենքներն արդար են: Դրանք հավերժական են: Դա նշանակում է, որ Նրա վերաբերմունքը մեր հանդեպ միշտ կլինի արդար, սակայն դա նաև նշանակում է, որ Նա արդարություն է պահանջում մեզանից՝ Իր զավակներից: Անկախ պատվիրանից կամ օրենքից, արդարադատությունը պահանջում է փոխհատուցում հնազանդության համար, բայց նաև` պատիժ (կամ հետևանքներ) անհնազանդության համար: Հիսուս Քրիստոսը վճարել է այս զանցանքների համար, և Նա պատրաստակամորեն տարածում է այդ փոխհատուցումը բոլոր նրանց վրա, ով դա վաստակում է կամ արժանանանում դրան: Այդ ողորմածությունը շնորհվում է համաձայն մեր ապաշխարության, սրտի խորը փոփոխության, որի դեպքում մենք հրաժարվում ենք մեղքը կրկնելու ցանկությունից: Դա է ողորմածությունը՝ ներում (որը նշանակում է չտառապել մեր սեփական սխալների և անհնազանդության պատճառով), որին հետևում է անկեղծ ապաշխարությունը: Ինչպիսի՜ հիանալի պարգև: Ցույց տալ ավելին

  • Աստված ուզում է, որ մենք հասնենք մեր լիակատար ներուժին: Մենք դրվել ենք երկրի վրա ընտրելու կարողությամբ, որպեսզի կարողանանք սովորել գործադրել մեր ազատ կամքը: Անելով բարի գործեր – ընտրելով ճիշտ – հանդիսանում է այդ ուսուցման կարևորագույն մասը: Բայց մենք շարունակաբար սայթաքում ենք և մեղք գործում: Աստծո շնորհը հոգ է տանում մեր չանցած ճանապարհի մասին: Այլ խոսքերով ասած, մենք հավատում ենք, որ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք`այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել:» - 2 Նեփի 25, հատված 23 Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան