mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում կանայք քահանայություն չեն կրում: Ինչպե՞ս են Մորմոն կանայք ղեկավարում Եկեղեցում:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Կանայք քահանայություն չեն կրում, որովհետև Տերը այդպես է սահմանել: Դա Նրա ծրագրի մասն է: Կանայք ունեն շատ կարևոր տեղ այս Եկեղեցում: Տղամարդիկ կրում են քահանայության պաշտոններ Եկեղեցում, իսկ կանայք հսկայական տեղ ունեն այս Եկեղեցում: Նրանք ունեն իրենց կազմակերպությունը: Այն հիմնվել է 1842թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, և կոչվում է Սփոփող Միություն, որովհետև նրա նախնական նպատակն էր օգնություն տրամադրել կարիքավորներին: Այն աճեց, կարծում եմ, դառնալով կանանց ամենամեծ կազմակերպությունն աշխարհում ... Նրանք ունեն իրենց պաշտոնները, իրենց նախագահությունը, իրենց խորհուրդը: Այն հասնում է մինչև Եկեղեցու ամենափոքր միավորը ողջ աշխարհում ...

Տղամարդիկ քահանայություն են կրում, այո: Իսկ կինս իմ զուգընկերն է: Այս Եկեղեցում տղամարդը ոչ առաջ է ընկնում, ոչ էլ ետ է մնում իր կնոջից, նրանք քայլում են կողք-կողքի: Նրանք հավասարազոր դիրք են գրավում այս կյանքի մի մեծ ձեռնարկությունում»:

  • Կանանց դերը երբեք ստրկամիտ դեր չէ, լիովին հավասար է տղամարդկանց համար նախատեսված քահանայության դերին: Կանայք հավասարապես ստանում են քահանայության բոլոր օրհնությունները և ունեն Եկեղեցում ղեկավարներ լինելու հնարավորություններ սկսած Գերագույն Իշխանությունների բարձրագույն աստիճաններից մինչև ծխական համայնքի աստիճանները, դերեր, որոնք համապատասխանում և համատեղ գործում են տղամարդկանց դերերի հետ միասին: Կանայք և քահանայությունը պետք է միասին աշխատեն, մեկը չի կարող իրականացնել իր դերն առանց մյուսի: Երբ նայում ենք քահանայությանը, այն ունի ծառայության համար նախատեսված բանալիներ և արարողությունների տեսք, որոնք օրհնում են ուրիշներին և երբեք չեն օգտագործվում ինքնանպատակ, և նույնիսկ տաճարի ներսում կանայք կարող են ղեկավարել որոշ արարողություններ: Սակայն, երբ հասկանում ենք կազմակերպությունը` Եկեղեցու կարգը, տղամարդիկ կամ կանայք չեն կարող ձգտել որևէ պաշտոնի իրենց սեփական կամքով: Անհատը կանչվում է որոշակի ծառայության ժամանակավոր, սակայն այժմ զորություն կա կազմակերպել ամեն բան լավագույն ձևով: Չկա սեռային խտրականություն, կատարյալ հավասարություն, այլ ճիշտ ինչպես տղամարդիկ և կանայք կարող են ունենալ նմանատիպ պարգևներ, կան տարբեր պարգևներ և հատկանիշներ, որոնք տրված են կանանց: Սակայն մինչդեռ քահանայությունը պետք է շնորհվի տղամարդկանց, կանանց դերը և նրանց բոլոր պարգևները, հատկանիշները տրվել են կանանց նրանց հենց էությանը համապատասխան: Ասում են, որ կանայք հանձնարարություններ են կատարում հրեշտակների համար իրենց բնածին պարգևների շնորհիվ: Կանանց նույնպես խրախուսվում է շարունակել իրենց կրթությունը և շարունակ զարգացնել իրենց հմտությունները: Ցույց տալ ավելին

  • Մենք, որպես Եկեղեցու կին, երջանիկ ենք իմանալու, որ մենք հատուկ տեղ ունենք Աստծո ծրագրում, և այս տեղը և ֆունկցիան կատարելապես նպաստում են, որպեսզի երջանկություն ունենանք ընտանիքում և հավերժության մեջ։ Մենք կարող ենք լինել կին, զուգընկեր, խորհրդատու այն տղամարդու համար, ով կրում է քահանայություն, և մի յուրահատուկ, հրաշալի և առանձնահատուկ բան, որի միջոցով մենք նմանվում ենք մեր Երկնային Հորը՝ լինել մայրեր, այդպիսով մենք կարող ենք ֆիզիկական մարմին տալ Աստծո հոգեղեն զավակներին և հրաշալի փորձառություն ունենալ, կրելով նրանց մեր արգանդում, կերակրել, մեծացնել և ուսուցանել նրանց այս կյանքում, որպեսզի նրանք լինեն ինքնապահով, երջանիկ էակներ։ Ինչպիսի ուրախություն: Ես ուրախ եմ լինելու կին և մայր։ Ցույց տալ ավելին

  • Իմ կարծիքով մեր Եկեղեցու վերաբերյալ մարդկանց ունեցած ամենամեծ թյուր կարծիքն այն է, որ ինչ-որ կերպ կանայք ստրկամիտ, թույլ կամ իշխված են: Ես միշտ ծիծաղում եմ, երբ լսում եմ ինչ-որ մեկին այս սխալ կարծիքն արտահայտելիս և կարծում, որ նրանք պետք է գան ժամանակ անցկացնեն իմ կամ իմ ընկերների հետ: Իմ համոզմունքն այն է, որ Եկեղեցու կանայք շատ ուժեղ են: Որևէ մեկը կարող է մտածել թե ինչու, եթե սա է պատճառը, կանայք քահանայություն չեն կրում: Քահանայություն կրելը համարժեք չէ ղեկավարությանը: Իմ կյանքի ընթացքում ես ծառայել եմ հինգ տարբեր նախագահություններում և ինձ տրվել են ղեկավարելու բազմաթիվ հնարավորություններ: Սակայն ղեկավարությունը իրականում լոկ ծառայություն է: Ծառայելը և ուրիշների հանդեպ գթասիրտ լինելը այն է, ինչ մենք բոլորս պետք է ձգտենք անել: Ես կարծում եմ, որ աշխարհը որոշակիորեն արժեքավորում է բաները, որոնք ավելի շատ տեսանելիություն կամ կշիռ ունեն: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներ ունենալը այս բանի վերաբերյալ ինձ իսկապես տվել է այլ մոտեցում: Իմ որդի Իթենը ունի ուղեղի հետ կապված խնդիր: Նրա փոքր քույր Ջեյնը մեծ օգնական և աջակցություն է եղել նրա համար տարիներ շարունակ: Երբ աղջիկս սկսեց խոսել, տղաս սկսեց խոսել: Նա շատ բաներ է սովորեցնում տղայիս: Նրա դերը որպես օգնող անձի ավելի քիչ արժեքավոր չէ, քան այն անձը լինելը, ով գրավում է ամբողջ ուշադրությունը: Երկուսն էլ ունեն հավասար արժեք և սեր իմ աչքերում: Ի հակադրություն սրան, իմ տղաները հանրահայտ չեն ըստ աշխարհի մտածելակերպի: Նրանք երբեք չեն զարդարի ամսագրի կազմը, սակայն նրանց արժեքը ավելի փոքր չէ իմ կամ նրանց Երկնային Հոր համար: Ես գիտեմ, որ նրանք հավասար են ցանկացած գեղեցիկ կամ զորեղ անձնավորությանը: Այլ կերպ ասած, մենք հաճախ արժեք և զորություն ենք տալիս դերերին, քանի որ դրանք պարզապես մեզ ավելի կարևոր են թվում: Ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու, որ մենք բոլորս էլ ունենք դերեր և առաքելություններ կյանքում, որոնք բոլորն էլ արժեքավոր են, սակայն տարբեր: Ուստի, տղամարդիկ կարող են ղեկավարել քահանայության գործերը, սակայն ես և իմ ամուսինը երկուսս էլ հավասարազոր ենք քահանայության օրհնություններում: Քահանայության զորությունը Աստծո զորությունն է: Մեզ, որպես մարդ էակների, պարզապես հնարավորություն է տրված դրա մասնակիցը դառնալ: Տղամարդիկ և կանայք դրանում տարբեր դերեր ունեն, սակայն նրանցից ոչ մեկը ավելի կարևոր չէ, քան մյուսը: Իրականում շատ հաճախ ես եմ եղել մեր տան այն անձը, ով նախաձեռնել է քահանայության օրհնությունները: Շատ անգամներ ես աղոթել եմ խնդրի շուրջ և ստացել եմ պատասխան, որ խնդրեմ իմ ամուսնուն օրհնություն տալ: Այս պահերը շատ զորավոր են եղել, քանի որ ես իմացել եմ, որ սա Աստծո կամքն է մեր ընտանիքի հետ կապված: Մի օրինակ եղել է, երբ Իթենը երեք տարեկան էր: Նա օրական ընդունում էր 12 չափաբաժին դեղորայք և այնուամենայնիվ ունենում էր գոնե 10 ցնցում ամեն օր: Դա նաև դժվար ժամանակ էր տանը կապված նոր երեխայի հետ: Ես աղոթում ու աղոթում էի օգնության համար, և պատասխանը, որ ես ստանում էի այն էր, որ խնդրեի իմ ամուսնուն նրան օրհնություն տալ: Դրան նախորդեց մեր ազգականների հետ միասին ծոմապահությունը: Երբ իմ ամուսինն ու ընկերը դրեցին իրենց ձեռքերը Իթենի գլխին, իմ ամուսինը հայտարարեց, որ նրա ցնցումները անմիջապես դադարեն: Այդ պահից սկսած նա այլևս երբեք ցնցում չունեցավ: Սա իմ ամուսնու զորությունը չէր: Նա պարզապես մի գործիք էր սա իրականացնելու համար, ինչպես և ես: մեզանից յուրաքանչյուրը տարբեր դեր խաղաց, սակայն դա Աստծո զորությունն էր և մենք հետևեցինք Նրա ցուցումներին: Լինելով բավականաչափ խոնարհ սա անելու համար, մենք տեսանք հրաշքներ մեր կյանքում: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան