mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է ծուխը/ցիցը/ճյուղը:

Պաշտոնական պատասխան

Մեր տեղական համայնքները կոչվում են ծխեր (կամ փոքր համայնքների դեպքում` ճյուղեր): Նրանք կազմակերպվում են ըստ աշխարհագրական տեղանքի և անդամները հաճախում են իրենց տանը մոտ գտնվող ծուխը կամ ճյուղը: Քանի որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր ուսումնական նյութերը նույնն են բոլոր ծխերում և ճյուղերում, բոլորը ուսումնասիրում են նույն դասերը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են հաճախում եկեղեցի: Յուրաքանչյուր ծխի հոգևոր ղեկավարը կոչվում է եպիսկոպոս (ճյուղերի դեպքում` ճյուղի նախագահ): Նա այդ համայնքի անդամ է, որին խնդրել են կամավոր ծառայել այդ պաշտոնում: Ծխերի խումբը կազմում է ցից, իսկ ցցի ղեկավարը ցցի նախագահն է: «Ցից» տերմինը չենք կարող գտնել Նոր Կտակարանում, այն վերցվել է Հին Կտակարանից, որտեղ ցիցը մասն է «վրանի» կամ եկեղեցու, որը պահվում է ցցերի օգնությամբ (տես Եսայիա ԾԴ.2):

Ծուխը կամ ճյուղը համայնք է, որտեղ անդամները ընկերական հարաբերություն են հաստատում և օգնում են միմյանց: Անդամները փորձում են հետևել վաղեմի մարգարեների ուսմունքներին, ովքեր ուսուցանել են, որ երբ մկրտվում ենք, մենք «հոժար ենք կրելու մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» և «հոժար ենք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարելու նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մորմոնի Գիրք, Մոսիա 18.8-9): Ծառայության միջոցով անդամները բարձրացնում են միմյանց բեռը և արտահայտում իրենց սերը:

  • Ծուխը համայնք է, որի անդամները աշխարհագրական տարածքի մասնիկներն են: Ցիցը բաղկացած է բազմաթիվ ծխերից աշխարհագրական ավելի մեծ տարածքի մաշտաբով: Օրինակ, ես Հավայան կղզիների Հոնոլուլու Ցցի Կայի Ծխի անդամ եմ: Ճյուղը շատ նման է ծխին, բացառությամբ այն բանի, որ այն բաղկացած է ավելի քիչ մարդկանցից: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան