mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Մորմոնի Գիրքը:

Պաշտոնական պատասխան

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է, որ Հիսուս Քրիստոսն իսկապես ապրել է, Նա եղել և կա Աստծո Որդին: Այն պարունակում է հին մարգարեների գրվածքները: Նրանցից մեկը`Լեքին, ապրել է Երուսաղեմում, Ք.Ա. մոտ 600թ.: Աստված պատվիրեց Լեքիին մարդկանց փոքր խմբին առաջնորդել դեպի Ամերիկայի մայրցամաք: Այնտեղ նրանք դարձան մեծ քաղաքակրթություն:

Աստված շարունակեց մարգարեներ կանչել այդ ժողովրդի մեջ: Մորմոնի Գիրքը նրանց մարգարեների և հիշատակարաններ պահողների գրվածքների ժողովածու է: Այն անվանվել է Մորմոնի անունով, որը այդ հնագույն մարգարեներից վերջինն էր:

Այդ մարգարեները գիտեին Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Նրանք գրառել էին, որ Իր Հարությունից հետո Քրիստոսը հայտնվեց Ամերիկայի ժողովրդին, նրանց ուսուցանեց Իր ավետարանը և նրանց մեջ կազմակերպեց Իր Եկեղեցին: Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ուսմունքները, վկայում է Նրա Քավության և սիրո մասին: Այն հաստատում և վավերացնում է Աստվածաշունչը:

Մորմոնի Գիրքը պարունակում է մի մեծ խոստում, որ նրանք, ովքեր կկարդան այն և անկեղծորեն կաղոթեն դրա մասին, Սուրբ Հոգով կիմանան, որ դա ճշմարիտ է (Մորոնի 10.4):

  • Ի՞նչ է Մորմոնի Գիրքը: Մարդիկ ինձ հաճախ են հարցնում Մորմոնի Գրքի մասին և թե ինչու ենք մենք հավատում «մեկ այլ Աստվածաշնչի»: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Այն չի փոխարինում Աստվածաշնչին, այլ ընկերակցում է նրան: Այն ևս մեկ վկայությունն է, որը վկայում է, որ Հիսուսը Քրիստոսն է և աշխարհի Փրկիչը: Իմ սերը Փրկչի հանդեպ մեծացել է այդ սուրբ գրությունների շնորհիվ: Ամեն ոք, ով աղոթքով կարդում է Մորմոնի Գիրքը կստանա ավելի մեծ սեր ու երախտագիտություն Հիսուս Քրիստոսի և նրա քավիչ զոհաբերության մասին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան