mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է հավատքը:

Պաշտոնական պատասխան

Հավատք ունենալ նշանակում է «հույս ունենալ բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են» (տես Մորմոնի Գիրքը, Ալմա 32.21 և Եբրայեցիս ԺԱ.1): Ամեն օր դուք կատարում եք այն բաները, որոնց համար հույս ունեք, նույնիսկ չտեսնելով վերջնական արդյունքը: Դա է հավատքը:

Առ Աստված հավատքն ավելի է, քան Նրա հանդեպ տեսական հավատքը: Առ Աստված հավատք ունենալու համար պետք է ունենալ Նրա հանդեպ հույս, վստահություն և պատրաստակամորեն գործել առ Նա ունեցած մեր հավատքով: Դա է գործելու և ուժի սկզբունքը:

Մորմոնի Գրքում Ալմա մարգարեն հավատքը համեմատել է սերմի հետ: Եթե դուք սերմ եք ցանում և խնամում, և եթե դա լավ սերմ է, այն կաճի և ի վերջո պտուղ կտա (Ալմա 32.28-43): Այդպես է նաև հավատքը: Եթե դուք հնազանդ եք Աստծո պատվիրաններին, ուսումնասիրում եք Նրա խոսքը և ցանկություն ունեք հավատալու Քրիստոսին, հավատքը կաճի ձեր մեջ:

  • Հավատքը վստահություն է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ, և ի շնորհիվ ավետարանի, այն վստահություն է, որը մենք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, որն առաջնորդում է մեզ հավատալ ու հնազանդվել Նրան։ Այն միշտ հիմնված է ճշմարտության վրա։ Հավատքը հրաշալի պարգև է, որ առաջնորդում է մեզ ունենալու հույս և գթություն, որը Քրիստոսի մաքուր սերն է: Հավատքը դրդում է մեզ գործել, ապրել Քրիստոսի ուսմունքներով, և նույնիսկ ավելին, այն տալիս է մեզ այս կյանքում երջանիկ լինելու և հավերժության տեսլականն ունենալու կարողություն։ Ցույց տալ ավելին

  • «Հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ. հետևաբար, եթե դուք ունեք հավատք, դուք հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21): Սա իմ սիրելի սուրբ գրություններից մեկն է, քանի որ այն հավատքի մեծ սահմանում է տալիս: Լինում են սուրբ գրություններ, որ կարդում եմ Աստվածաշնչում կամ Մորմոնի Գրքում և, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ է փորձում ասել ինձ: Այդ ժամանակ ես խոսում եմ Երկնային Հոր հետ և խնդրում եմ օգնել ինձ հասկանալ, թե ինչ է ասվում: Երբ կամ եթե պատասխանն ինձ ասվում է, ես պետք է լսեմ իմ հոգևոր ականջներով և հավատքով ընդունեմ, որ ասվածը ճիշտ է: Ես պետք է վստահեմ, որ այն ամենն, ինչ Երկնային Հայրը փորձում է ինձ սովորեցնել, ճիշտ է: Ես երբեք չեմ տեսել այդ մարդուն, ոչ էլ անձամբ հանդիպել եմ նրան, բայց ես հասկացել եմ նրա խոսքերի մեծությունը: Ես քննում եմ իմ հավատքը, հատկապես, երբ կրկին դիտում եմ Խաչելության տեսարանը, երբ զինվորները վիճակ են գցում Փրկիչ Հիսուս Քրիստոսի հագուստի վրա: Չնայած, որ շատ գիտեմ, հիմա, ես դեռ աղոթում եմ, որ չլինեմ մեկը, ով վիճակ է գցում մի կտոր հագուստի համար: Ես անընդհատ աշխատում եմ մեծացնել իմ հավատքը: Ես դա անում եմ՝ կարդալով սուրբ գրությունները և հաճախելով եկեղեցի և տաճար: Ես լավագույնս ծառայում եմ եկեղեցում ստացած իմ կոչումներում: Ես հավատարիմ եմ մկրտության ժամանակ կապած ուխտերին: Ես պահում եմ տաճարում կապած ուխտերին, գիտակցելով, որ այն հիմնված է Հիսուս Քրիստոսի ավետարանի իմ հավատարմության վրա: Եվ, այնուամենայնիվ, դրա համար արժե ջանք գործադրել: Ցույց տալ ավելին

  • Ես հավատք գործադրեցի, երբ 42 տարեկան էի և առաջին անգամ իմացա միականի հեծանիվ քշելու մասին: Ես առաջ նետվեցի իմ մեկ անվի վրա լիովին մտածելով, որ ընկնելու էի, բայց նաև վստահելով իմ երեխաների հուշումներին, որ կարող էի ետ պահել ինձ ընկնելուց պեդալը սեղմելով ինձ շարժման մեջ դնելու համար: Այսօր ես կարող եմ միանգամից մի քանի մղոն գնալ: Երբ ես անում եմ դա, ես էլի հավատք եմ գործադրում, բայց հիմա ավելի քիչ եմ դրան ապավինում, քանի որ տեսել եմ երեխաներիս ուսուցումները պրակտիկայում գործադրելիս: Ես նաև հավատք գործադրեցի, երբ 22 տարեկանում նոր էի ուսումնասիրում Մորմոնիզմը: Պատասխան ստանալով իմ առաջին աղոթքներին ես գործեցի հիմնվելով նրա վրա ինչ սովորեցի, «առաջ նետվելով» և նվիրեցի տարիներ և ջանքեր Ավետարանով ապրելու համար: Այսօր ես դեռ հավատք եմ գործադրում, բայց ես դրան ավելի քիչ եմ ապավինում այժմ, երբ ես ստացել եմ տարիների ընթացքում հաստատում, որ Ավետարանը ճշմարիտ է: Երկու դեպքերում էլ, գիտելիքը եկել է նվիրումից և պրակտիկայից: Հավատքը միայն դրան հնարավորություն տալու առաջին շարժիչ ուժն էր: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան