mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կոչվում Մորմոններ կամ մորմոնիզմ:

Պաշտոնական պատասխան

1838թ. Ջոզեֆ Սմիթին հայտնությամբ պատվիրվեց, որ Եկեղեցին կոչվի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (Վարդապետություն և Ուխտեր 115.4): Այդ ժամանակից ի վեր Եկեղեցին այդ անունով է հայտնի: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին շեշտել է Եկեղեցու ճիշտ անունը, ասելով.

«Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին` որպես Աստծո Որդի: Եկեղեցու պաշտոնական անունն է` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի, և Նա է կանգնած մեր ողջ երկրպագության կենտրոնում:

Եկեղեցին կրում է Աստծո Որդու, Աշխարհի Քավիչի` Հիսուս Քրիստոսի անունը: Նրա անունն է այս Եկեղեցին պաշտոնապես կրում:

Ինչ վերաբերում է Վերջին Օրերի Սրբեր տերմինին, Քրիստոնեական Եկեղեցու անդամներին հնում անվանում էին Սրբեր (տես Գործք Թ.32, Եփեսացիս Բ.19, Փիլիպպեցիս Ա.1): Նրանք հին օրերի Սրբերն էին: Մենք Վերջին Օրերի Սրբերն ենք: Դա շատ պարզ է:

Մեզ հաճախ կոչում են Մորմոններ: Դա մեզ տրված մականուն է, քանի որ մենք հավատում ենք, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, գիրք, որը գնում է ձեռք-ձեռքի տված Աստվածաշնչի հետ, դառնալով երկրորդ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին»: