mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Իմաստության Խոսքը, որի մասին խոսում են Մորմոնները:

Պաշտոնական պատասխան

Մեր մարմինը թանկ նվեր է Աստծուց: Մեր մարմիններն ու մտքերն առողջ և ամուր պահելու համար 1833թ. Աստված Ջոզեֆ Սմիթին տվեց առողջության օրենքը: Այդ օրենքը հայտնի է որպես Իմաստության Խոսք (տես Վարդապետություն և Ուխտեր 89.1-21):

Ճիշտ սնվելու, ֆիզիկական և հոգևոր առողջության օգուտները նշելու հետ մասին, Աստված նաև խոսել է հետևյալ նյութերն օգտագործելու դեմ`

  • Ծխախոտ:
  • Ոգելից խմիչք:
  • Սուրճ և թեյ:
  • Ապօրինի թմրանյութեր:

Աստված խոստանում է մեծ ֆիզիկական և հոգևոր օրհնություններ նրանց, ովքեր հետևում են Իմաստության Խոսքին: Այսօր, գիտնականները պրոպագանդում են այն նույն սկզբունքները, որոնք սիրող Աստված Ջոզեֆ Սմիթին տվեց մոտ երկու հարյուր տարի առաջ:

  • Մեր մարմինը պարգև է Աստծուց: Մեր մարմինն ու միտքը առողջ և ուժեղ պահելու համար 1833 թվականին Աստված Ջոզեֆ Սմիթին հայտնությամբ տվել է առողջությանը վերաբերող օրենք։ Այս օրենքը հայտնի է որպես Իմաստության խոսք և գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 89․1-21 հատվածներում։ Այս բաժինը նշում և շեշտում է պատշաճ սնվելու, ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորությունը։ Աստված նաև զգուշացրել է զերծ մնալ ալկոհոլ, սուրճ, թեյ և անօրինական դեղամիջոցներ օգտագործելուց։ Տերը խոստանում է մտավոր և ֆիզիկական մեծ օրհնություններ նրանց, ովքեր հնազանդվում են իմաստության խոսքին: Այսօր գիտնականների միությունը խրախուսում է նույն սկզբունքները, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ գրեթե երկու դար առաջ։ Ցույց տալ ավելին

  • Որպես բժիշկ, ով մասնագիտացել է սննդի և շաքարային դիաբետի ոլորտում, կարծում եմ, որ իմ պարտականությունն է վկայել իմ ողջ սրտով և մտքով, որ Իմաստության Խոսքը պատվիրան է, որն Աստված տվել է Ջոզեֆ Սմիթին՝ Վերականգնման մարգարեին։ Շատերը կասեն․ «Դրանք լավ խորհուրդներ են առողջ ապրելակերպի համար», սակայն ես կասեմ․ «Ոչ։ Սա ավելի մեծ արժեք ունի։ Սա երկինքներից եկող իսկական հայտնություն է։ Սա Աստծուց տրված իսկական գիտելիք է այն ժամանակներում (19-րդ դար), երբ մարդկային գիտելիքները շատ սահմանափակ էին, և ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել, որ, օրինակ, չափից ավելի շատ կենդանական միս ուտելը բուսական սպիտակուցների փոխարեն (ինչպես օրինակ՝ ընդեղեն) և ծխախոտ օգտագործելը կարող է այլ խնդիրների շարքում առաջ բերել նաև խրոնիկ հիվանդություններ և նույնիսկ մահ ողջ աշխարհով մեկ։ Ինչպես օրինակ սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ։ Եվ ճիշտ ինչպես այս դեպքում, 27 տարի որպես բժիշկ աշխատելով ես կարող եմ տեսնել այս պատվիրանի աստվածային բնույթը, որը տրվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և փոփոխություններ տեսնել այն մարդկանց կյանքում, ովքեր գալիս են բժշկական խորհրդատվության և նրանց օգնում եմ ըստ իմ ձեռք բերած գիտելիքների։ Ես երջանկություն եմ զգում ամեն անգամ, երբ հիվանդը, բարելավելով իր ապրելակերպը, հաջողության է հասնում գիրության, շաքարային դիաբետի, խոլեստերինի դեմ պայքարում, դառնում է կյանքով լի, առողջ և երջանիկ անձնավորություն։ Ցույց տալ ավելին

  • Իմաստության Խոսքը հայտնություն է Աստծուց, որը հրահանգում է մեզ, թե ինչպես ապրել ավելի առողջ կյանքով: Պարզ ասած այս հրահանգին հնազանդությունը նշանակում է պարտավորություն հրաժարվել ծխախոտից, անօրինական թմրադեղերից, ալկոհոլից, թեյից և սուրճից: Ցույց տալ ավելին

  • Իմաստության խոսքը պատվիրան է, որ տրվել է Աստծո կողմից՝ Ջոզեֆ Սմիթի միջոցով, որը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հարգենք մեր մարմինը: Իմաստության Խոսքը առավել հայտնի մասը մեզ արգելում է օգտագործել ապօրինի թմրանյութեր, ծխախոտ, ալկոհոլ, թեյ և սուրճ, բայց Իմաստության Խոսքը մեզ սովորեցնում է նաև, որ պետք է ուտել շատ միրգ, բանջարեղեն և հատիկներ, որպեսզի առողջ պահենք մեր մարմինը, և որ եթե մենք պահենք այդ պատվիրանը, մենք կօրհնվեք ֆիզիկական տոկունությամբ և հոգեկան առողջությամբ: Ցույց տալ ավելին

  • Ինձ համար Իմաստության Խոսքը ժամանակակից հայտնության ամենագեղեցիկ մասերից մեկն է: Այնտեղ Տերն ասում է. «Չարիքների ու դավադրությունների հետևանքով, որոնք կան և վերջին օրերին կլինեն դավադիր մարդկանց սրտերում, ես զգուշացրել եմ ձեզ, և նախազգուշացնում եմ, տալով ձեզ այս իմաստության խոսքը հայտնությամբ,- Ամեն խոտաբույս իր եղանակին, և ամեն միրգ իր եղանակին. և դրանք պետք է օգտագործվեն խելամտորեն ու գոհաբանությամբ: Այո, միսը նույնպես, կենդանիների ու երկնքի թռչունների, ես` Տերս, սահմանել եմ, որ մարդ օգտագործի գոհաբանությամբ. Սակայն դրանք պետք է օգտագործվեն խնայողաբար. Եվ հաճելի է ինձ, որ դրանք չօգտագործվեն, բացի այն ժամանակներից, երբ ձմեռ է, կա՛մ ցուրտ է, կա՛մ սով է: Բոլոր հատիկները սահմանված են մարդու և կենդանիների օգտագործման համար` կյանքին նեցուկ լինելու. Ոչ միայն մարդու համար, այլ դաշտի կենդանիների և երկնքի թռչունների և բոլոր վայրի կենդանիների համար, որոնք վազում կամ սողում են երկրի վրա. Եվ դրանք Աստված ստեղծել է մարդու օգտագործման համար, միայն այն ժամանակ, երբ սով և ծայրահեղ քաղց է» ՎևՈւ 89.4, ՎևՈւ 89.11-15: Ցույց տալ ավելին

  • Պարզապես չափազանց լավ խորհուրդ է լավ առողջության համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան