mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ այսօր ապրող մարգարե կա, ինչպես Մովսեսն էր:

Պաշտոնական պատասխան

Պատմության մեջ Աստված ընտրել է մարգարեներ, ինչպես` Նոյը, Աբրահամը, Մովսեսը և մյուսները, որպեսզի ուսուցանեն ավետարանը և ղեկավարեն Իր Եկեղեցին (Ամովս Գ.7): Այսօր ոչնչով չի տարբերվում: Մենք բոլորս Աստծո առաջնորդության կարիքն ունենք աշխարհում, որը երբեմն շփոթեցնող է: Քանի որ Աստված սիրում է Իր զավակներին, Նա շարունակում է ուղարկել ապրող մարգարեներ: Ջոզեֆ Սմիթը (1805–44) մեր ժամանակների առաջին մարգարեն էր: Russell M. Nelsonը Աստծո ընտրյալ մարգարեն է այսօր:

Ճիշտ ինչպես Իր Մովսես մարգարեի միջոցով Աստված Իսրայելցիներին գերությունից դուրս բերեց և առաջնորդեց դեպի ավելի լավ վայր, Նա այսօր Իր զավակներին առաջնորդում է դեպի ավելի երջանիկ, ավելի խաղաղ կյանք, երբ նրանք ընտրում են հետևել Նրա կենդանի մարգարեին: Մենք հրավիրում ենք ձեզ լսել կենդանի մարգարեների խոսքերը և խորհել, թե Աստծուն ճանաչելն ինչպես կօգնի ձեզ կյանքում:

  • Ինձ համար մեծ սփոփանք է, որ այսօր կա կենդանի Մարգարե: Աստվածաշնչյան ժամանակներում կային այնպիսի մարգարեներ, ինչպիսիք էին` Մովսեսը, Նոյը և այլն: Աստված սիրում է մեզ այնքան, որքան սիրում էր մարդկանց հին ժամանակներում, և ինձ համար հստակ է դառնում, որ նա մեր ժամանակներում ևս պետք է մարգարե ունենար: Աշխարհն անընդհատ փոխվում է, քաղաքականությունից և սոցիալական նորմերից մինչև կլիմայական պայմաններն ու առողջապահական խորհուրդները: Ինձ համար մեծ սփոփանք է իմանալը, որ Աստված միշտ կանչել է մարգարեներ իր զավակներին ուղղորդելու համար: Աշխարհը փոխվում է, սակայն Քրիստոսի ավետարանը մնում է նույնը: Այո, մենք բոլորս կարող ենք ստանալ աղոթքի մեր անձնական պատասխանները, սակայն Մարգարեն Աստծո խոսափողն է աշխարհի համար: Ցույց տալ ավելին

  • Ինչո՞ւ ոչ: Ինչու պետք էր Աստված դադարեր շփվել մեր հետ մարգարեների միջոցով, որը նա արել էր նախկինում? Նա այդ նույն Աստվածն է, և միշտ կլինի, և իմաստ կունենա, եթե նա այսօր էլ կարգեր մարգարեներ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան