mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպիսի՞ն է Եկեղեցու դիրքորոշումը արհեստական վիժեցումների վերաբերյալ:

Պաշտոնական պատասխան

1973թ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հետևյալ հայտարարությունը հռչակեց արհեստական վիժեցման վերաբերյալ, որը կիրառելի է նաև այսօր.

«Եկեղեցին դեմ է արհեստական վիժեցմանը և խորհուրդ է տալիս իր անդամներին չդիմել և չկատարել արհեստական վիժեցում, բացառությամբ այն հազվագյուտ դեպքերի, երբ մասնագետ բժիշկների կարծիքով մոր կյանքը կամ առողջությունը լրջորեն վտանգված է, կամ երբ հղիությունը բռնաբարության արդյունք է և մոր համար զգացմունքային ծանր հարված է եղել: Անգամ այդ դեպքում այն պետք է կատարվի միայն տեղական քահանայության իշխանության հետ խորհրդակցելուց և աղոթքով աստվածային հաստատում ստանալուց հետո»: