mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս եմ ես դառնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու (Մորմոնական Եկեղեցու) անդամ:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ավելին սովորելով, դուք զգում եք խաղաղություն, հանգստություն կամ երջանկություն: Ոմանք հայտնել են, որ շատ հոգեհարազատ են ընդունում իրենց ուսուցանվող ճշմարտությունները, և կարծես տուն վերադառնալու զգացողություն են ունենում: Դուք զգում եք Սուրբ Հոգու ազդեցությունը, որը հայտնում է ձեզ, որ այն, ինչ սովորում եք, ճշմարիտ է:

Եթե դուք ցանկություն եք ունենում հետևել Քրիստոսի ուսմունքներին և հնազանդվել Նրա պատվիրաններին, ձեզ նախ քաջալերվում է մասնակցել զրույցների շարքի, որոնց ընթացքում ձեզ են ներկայացվում Նրա ավետարանի հիմնական սկզբունքները:

Ապա, երբ դուք պատրաստ եք, կարող եք դառնալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ` ստանալով մկրտության արարողությունը, ընկղմվելով մեղքերի թողության համար, նրա կողմից, ով ունի իշխանություն, և մկրտությունից հետո դնելով իր ձեռքերը ձեր գլխին հաստատում ձեզ որպես Եկեղեցու անդամ և ապա ձեզ շնորհում է օրհնություն, որպեսզի դուք ստանաք Սուրբ Հոգու պարգևը (տես Գործք Ը.18-20):

Եթե դուք ցանկանում եք, որ Եկեղեցու ներկայացուցիչներն այցելեն ձեզ և ավելին պատմեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալու մասին` Սեղմեք այստեղ:

  • Ես փոխվեցի մեր եկեղեցու միջոցով: Այստեղ ես հասկացա, որ ստացել եմ շատ օրհնություններ Երկնային Հորից: Դա նույնպես այս վայրում է, որ ես սովորեցի ծառայել ուրիշներին: Ես ունեցել եմ երկու շրջադարձ կյանքում և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալը ամենանշանակալին է: Դա շրջադարձ է իմ ընտանիքի համար: Ես իմացա, ով եմ: Նախքան եկեղեցու անդամներին հանդիպելը, ես մտածում էի, որ այն ամենը, ինչին հասել եմ, աշխատասիրության և երջանիկ պատահականության շնորհիվ է: Այս եկեղեցում է, որ սովորեցի հասկանալ, որ Երկնային Հայրը օրհնում է ինձ իր երեխաների միջոցով: Այս եկեղեցում հասկացա, որ «Աստծո զավակն եմ ես»: Իմ մկրտվելու որոշումը եկավ այն զգացումներից, որ ստացա Մորմոնի Գիրքը կարդալուց, և նրանից, ինչ տեսա եկեղեցու անդամների մոտ: Անդամների օրինակները համընկնում են ավետարանի սկզբունքների հետ: Ես չեմ կարող տեսնել Երկնային Հորը իմ սեփական աչքերով, բայց նրանց օրինակները օգնեցին ինձ տեսնել Աստծուն: Նրանց օրինակները, որպես մորմոն, ինձ օգնեցին ճանաչել Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն: Ես երեք պատմություն ունեի պատմելու: Պատմություն 1 – Մեծ Պատ Առաջին անգամ, երբ ծանոթացա եկեղեցու անդամի հետ, 2004 թ. հունիս ամիսն էր HBS-ի Համաշխարհային Համաժողովի ժամանակ Շանհայում: 2005թ. փետրվարի 21-ին ես և եկեղեցու մի անդամ (գործընկեր) միասին առաջին անգամ ճամփորդեցինք դեպի Ասիա: Մենք գնացինք Շանհայ, Պեկին, Հոնգ Կոնգ, Թայվան և Սինգապուր: Փետրվարի 26-ին, շաբաթ օրը, չորս զբաղված օրերից հետո ազատ օր վերցրեցինք: Ես որոշեցի նրան տանել Մեծ Պատը բարձրանալու, ավանդական Քիամեն Պեկին Դաք ռեստորանում Պեկինի բադ ուտելու և Արգելված քաղաքով քայլելու: Մենք դուրս եկանք հյուրանոցից առավոտյան մոտ ժամը 8:30 Մեծ Պատ գնալու համար: Մեքենայում մենք սկսեցինք մեր զրույցը տարբեր մեքենաների մասին և հետո ընտանիքների մասին: Մենք խոսեցինք Հիսուս Քրիստոսի և մորմոնների մասին: Մենք շարունակեցինք մեր զրույցը, երբ քայլում ու բարձրանում էինք Մեծ Պատով, դեպի քաղաք վերադարձի ճանապարհին, Պեկին Դաք ռեստորանում և Արգելված քաղաքում: Մինչ նա խոսում էր, ես մտածում էի: Նա խոսեց շատ բաների մասին: Ես չէի հասկանում այն ամենը, ինչ նա ասում էր, բայց զգում էի, որ Հոգին գալիս և գնում էր: Երբ մենք վերադարձանք հյուրանոց, նա ինձ տվեց Մորմոնի Գրքի օրինակ: Ես սկսեցի ամեն գիշեր հյուրանոցում աչքի անցկացնել գիրքը, երբ մենք վերջացնում էինք մեր օրվա պաշտոնական հանդիպումները: Մենք ավարտեցինք մեր ճամփորդությունը Սինգապուրում: Օդանավակայանի ճանապարհին, երբ դեռ մութ էր առավոտյան, հիշում եմ, մեքենայի մեջ հարցրեցի վերջին հարցը հոգևոր և նյութական հարստության մասին: Երբ նա գնաց, ես վերադարձա հյուրանոց և զանգեցի կնոջս: Ես պատմեցի նրան այս փոքրիկ կարմիր կազմով գրքի մասին և կարդացի նրան Մորոնիի Գրքի 10-րդ գլխի 20-23 հատվածները: Ես պատմեցի նրան այս ՎՕՍ Եկեղեցու անդամի մասին: «Նա միայն պրոֆեսոր չէ: Նա մորմո՜ն է: Ես պետք է ուշադրությամբ քննեմ սա մեր որդու համար»: Ճամփորդությունից հետո` շաբաթ օրը, ես ստացա զանգ նրանից: Նա եկավ, և մենք հանդիպեցինք: Պաշտոնական խոսակցությունից հետո ես անվճռական և հուզված տվեցի որոշ հարցեր մորմոնների մասին: Նա ժպտաց և ասաց. «Ես գիտեի, որ դու ինձ կհարցնեիր դրանք: Դրա համար ես զգացի, որ պետք է գամ և քեզ տեսնեմ»: Այդ կիրակի նա ինձ հրավիրեց իր ճյուղ: Դա առաջին անգամ էր, որ ես եղա ինչ-որ եկեղեցում: Հաջորդ շաբաթ Գերագույն Համաժողովն էր, որին իմ կինը, որդին և ես գնացինք: Պատմություն 2 - Աստծո զավակն եմ Մի երեկո նա և նրա կինը հրավիրեցին իմ ընտանիքին իրենց տանը ճաշելու, որ ծանոթացնեն մեզ միսիայի նախագահի և իր կնոջ հետ: Ճաշի ավարտին իմ կոլեգայի կինը առաջարկեց, որ նրանք չորսով երգեն մի երգ մեզ համար: Դա «Աստծո զավակն եմ ես» երգն էր: Նրանց երգելը դիպչեց սրտիս: Նրանք ինքները չէին երգում դա մեզ համար: Նրանք դա անում էին ինչ-որ մեկի համար: Ինչ-որ մեկը ասում էր նրանց անել դա մեզ համար: Նրա կինը ասաց, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և Նա սիրում է քեզ: Երբ ամեն անգամ լսում եմ այս հիմնի երաժշտությունը, նրա ձայնը արձագանքում է ականջներիս մեջ: Դրանից հետո ամեն հինգշաբթի երեկոյան այս երկու ընտանիքները հերթով գալիս էին միսիոներների հետ մեզ ուսուցանելու: Ամեն անգամ, երբ կինս և ես բացում էինք դուռը նրանց ներս հրավիրելու, մենք տեսնում էինք նրանց, որպես Երկնային Հոր կողմից ուղարկված ներկայացուցիչներ: «Երկնային Հայրը ուղարկում է ինչ-որ մեկին մեր տուն»: Չնայած ես ամեն գիշեր կարդում էի Մորմոնի Գիրքը և ամեն կիրակի կիրակնօրյա ժողովներին գնում էի առաջին ծուխ, ես Մորմոնի Գրքում ամեն բան չէի կարողանում հասկանալ: Մայիսի վերջից և հունիսի սկզբերից սկսած` հասկացա, որ օգտակար է կարդալ մորմոնների հետ: Պատմություն 3 – Որոշումը և ազդեցությունը ընտանիքի վրա Ունենալով հոգին, հասկանալով «հավատքի, հույսի, գթության», քավության և ապաշխարության սկզբունքները, և տեսնելով այս երկու ընտանիքների սերտ օրինակները, ես ընդունեցի որոշում: Ես ասացի կնոջս. «Թույլ տուր ես առաջինը կատարեմ մեկ քայլ, մինչ դու մտածես այդ մասին»: Այն ժամանակ, երբ ես մկրտվեցի, չէի կարողանում տեսնել որևէ հավանական ժամանակ, երբ կինս կմիանար ինձ: Նա, ըստ էության, չէր մտածում, որ կմիանար Եկեղեցուն: Նա միայն ասաց, որ երբ մեր որդին միանա քեզ, ես նույնպես կմիանամ: Ես պատկերացում չունեի, թե ինչպես երեխան կկարողանար հասկանալ բարդ սուրբ գրությունները: Իրավիճակը փոխվեց: Մի ձմեռային առավոտ, ժամը 5:30, ես մեքենայով տանում էի տղայիս Բրիդջվոթերի հոկեյի սահադաշտ խաղի համար: 24-րդ ուղղու վրա նա հանկարծ ասաց ինձ. «Հայրի՛կ, ես կուզենայի մորմոն լինել: Կարո՞ղ եմ մկրտվել»: «Ե՞րբ կարող եմ մկրտվել»: Ես ասացի. «Ճշտի՛ր մայրիկի հետ»: Ես ապշած էի, հուզված, և ինքս ինձ ասացի` դու այս առավոտ խաղից հաղթող դուրս կգաս: Պարզվեց, որ նա լսել էր մեր զրույցները, երբ միսիոներները մեզ ուսուցանում էին: Միսիոներները սկսեցին ուսուցանել իմ որդուն: Նա ասաց միսիոներներին, որ հայրիկի մկրտվելուց հետո ավելի շատ խաղաղություն կա տանը: «Մայրիկը և հայրիկը չեն կռվում իրար հետ, և վեճերի հաճախականությունը նվազել է առնվազը 50 տոկոսով»: Տղաս սկսեց աղյուսակ գծել` մեզ հանձնարարելով աղոթել երեք ճաշերի և քնելու ժամանակ: Նա մեզ հրահանգեց աղոթել ամեն ճաշի և քնելու ժամանակ: Երբ մենք մոռանում էինք աղոթել ճաշին, նա հրաժարվում էր ուտել: Նա դա լրջորեն էր ընդունել: Ամփոփելով, մորմոնների օրինակները մեզ առաջնորդեցին հավատալ Հիսուս Քրիստոսին: Մորմոն դառնալու ճանապարհը փոխեց ինձ: Ես հասկացա, որ օրհնվել եմ, որովհետև հավատում եմ, որ Աստծո զավակն եմ: Ավետարանը ունի ազդեցություն այն բանի վրա, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը: Երկնային Հայրը այս մորմոնների միջոցով օրինակներ է սահմանում, և իմ փոփոխությունը այս օրինակների ազդեցություն էր: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան