mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ո՞վ է գրել Մորմոնի Գիրքը:

Պաշտոնական պատասխան

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է, որ Հիսուս Քրիստոսն իսկապես ապրել է, Նա եղել և կա Աստծո Որդին: Այն պարունակում է հին մարգարեների գրվածքները: Նրանցից մեկը`Լեքին, ապրել է Երուսաղեմում, Ք.Ա. մոտ 600թ.: Աստված պատվիրեց Լեքիին մարդկանց փոքր խմբին առաջնորդել դեպի Ամերիկայի մայրցամաք: Այնտեղ նրանք դարձան մեծ քաղաքակրթություն:

Աստված շարունակեց մարգարեներ կանչել այդ ժողովրդի մեջ: Մորմոնի Գիրքը նրանց մարգարեների և հիշատակարաններ պահողների գրվածքների ժողովածու է:

Այդ մարգարեները գիտեին Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Նրանք գրառել էին, որ Իր Հարությունից հետո Քրիստոսը հայտնվեց Ամերիկայի ժողովրդին, ուսուցանեց նրանց Իր ավետարանը և Իր Եկեղեցին կազմակերպեց նրանց մեջ: Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ուսմունքները, վկայում է Նրա Քավության և սիրո մասին: Այն հաստատում և վավերացնում է Աստվածաշունչը:

Մորմոնի Գիրքը պարունակում է մի մեծ խոստում, որ նրանք, ովքեր կկարդան այն և անկեղծորեն կաղոթեն դրա մասին, Սուրբ Հոգով կիմանան, որ դա ճշմարիտ է (Մորոնի 10.4):

  • Այս գիրքը կարդալը բառացիորեն փոխել է իմ կյանքը: Մորմոնի Գիրքը հնագույն ժամանակների մի հիշատակարան է, որը սկսվում է մոտավորապես 600 տարի Ք.ծ.ա մինչև Ք.ծ.հ 400 թվականը, բայց 1800-ականներին հին եգիպտերենից թարգմանվել է անգլերեն: Այդ օրվանից ի վեր այն թարգմանվել է հարյուրավոր լեզուներով, այդ թվում՝ արաբերեն, ուրդու, հնդկերեն և պարսկերեն: Մորմոնի Գիքը գրվել է հնագույն շատ մարգարեների կողմից ամերիկյան մայրցամաքում: Մոտավորապես հազար տարվա ընթացքում այս հիշատակարանը փոխանցվել է սերնդե-սերունդ, և մինչ Աստվածաշունչը գրվում էր Միջին Արևելքում, հիշատակարանը, որը հայտնի է Մորմոնի Գիրք անվամբ, նույնպես գրվում էր աշխարհի մյուս ծայրում, արծարծելով Աստծո նույն գործերը, ինչը որ նա ցանկանում էր, որպեսզի իր զավակներն իմանան, մասնավորապես՝ կյանքի իմաստի մասին՝ թե ինչու ենք մենք եկել երկիր, և Քրիստոսի կարևոր դերի մասին: Այն Մորմոնի Գիրք է կոչվում Մորմոն անունով մի մարգարեի պատվին, ով պահպանել և իր որդուն էր փոխանցել այդ հիշատակարանը: Այն իրականում սուրբ գրությունների հիշատակարան է, որն ունի այն նույն նպատակը, ինչ Աստվածաշունչը. դա մեկ այլ վկայություն է Քրիստոսի մասին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան