mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Պաշտոնական պատասխան

Մորմոնի Գրքում Ալմա մարգարեն հավատքը համեմատել է սերմի հետ: Եթե դուք սերմ եք ցանում և խնամում, և եթե դա լավ սերմ է, այն կաճի և ի վերջո պտուղ կտա (Ալմա 32.28-43): Այդպես է նաև հավատքը: Եթե դուք հնազանդ եք Աստծո պատվիրաններին, ուսումնասիրում եք Նրա խոսքը և ցանկություն ունեք հավատալու Քրիստոսին, հավատքը կաճի ձեր մեջ:

  • Ես նորադարձ եմ Եկեղեցում, այսպիսով, ինձ համար ամեն ինչ կապված էր սովորելու, աղոթելու և գործելու հետ: Իմացա, որ գիտելիքը նախորդում է հավատքին, այսպիսով, որպեսզի հավատքս իմ Փրկչի նկատմամբ աճեր, պետք է սովորեի Նրա մասին, և դա արվեց սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի միջոցով: Ինձ իսկապես դուր է գալիս այս մեջբերումը. «Կիրառված գիտելիքը զորություն է», այսպիսով, երբ ձեռք բերեցի ավելի շատ գիտելիք, պետք է ինչ-որ բան անեի դրա հետ: Փորձելով հետևել Նրա օրինակին և ապրել Նրա ուսմունքներով` իմ հավատքը իմ Փրկչի նկատմամբ ամրացավ: Շատ պարզ գործընթաց է, բայց գործում է, սխալ մի համարեք ասածս, փորձեք ձեզ համար: Ցույց տալ ավելին

  • Ես հավատում եմ, որ մենք կարող ենք մեծացնել մեր հավատքն առ Քրիստոսն ամեն անգամ, երբ կատարում ենք Նրա կամքը։ Դա շատ հեշտ է։ Մենք անում ենք այն, ինչը ճիշտ է և անմիջապես ուրախություն կամ խաղաղություն ենք զգում։ Սրանից ավելի ի՞նչ պատասխան կարող ենք ակնկալել։ Ճիշտ ինչպես Փրկիչն Ինքն է ուսուցանել․ «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեոք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խոսում»։ Ես՝ Վիվիան Մունոզը, համոզված եմ, որ Տերը ԵՐԲԵՔ Իր անձիցը չի խոսել։ Նա Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին, մեր Տերը և Փրկիչը, և ամեն անգամ, երբ անում եմ Նրա կամքը և ազնիվ ու հավատարիմ կին եմ լինում, ես կրկին զգում եմ զորեղ խոստումը, որը Նա տվել է մեզ․ մենք կիմանանք, որ նա իսկապես այն անձն է, որ ասում է, թե է։ Եվ ես կրկին զգում եմ, որ դա ճիշտ է։ Ցույց տալ ավելին

  • Հավատալ Նրան: Ես սովորել եմ, որ մեր Փրկիչը խոստանում է մեզ շատ բաներ, և մենք պետք է հավատանք, որ Նա կարող է կատարել Իր խոստումները: Երբ մենք սովորում ենք վստահել Նրան, մենք ավելի ու ավելի շատ հավատք կունենանք, մինչ մենք կտեսնենք Նրա խոստումների իրականացումը մեր կյանքում: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան