mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Աստվածաշնչի վերաբերյալ ինչի՞ն են հավատում Մորմոնները: Արդյո՞ք նրանք համարում են դա Սուրբ Գրություն և Աստծո խոսք:

Պաշտոնական պատասխան

Մեր սուրբ գրքյան գրվածքների մեծ մասը գրվել են առաքյալների և մարգարեների կողմից: Առաքյալների և մարգարեների միջոցով Աստված Իր զավակներին տվել է սուրբ գրություններ: Դրանց օգնությամբ դուք կարող եք իմանալ Աստծո, ձեր հանդեպ Նրա սիրո և Նրա ուսմունքների մասին: Քրիստոնյա աշխարհին հայտնի սուրբ գրությունների հավաքածուն Աստվածաշունչն է: Աստվածաշնչից բացի Վերջին Օրերի Սրբերը ընդունում են հետևյալ գրքերը որպես սուրբ գրություններ.

  • Մորմոնի Գիրքը` Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, հիշատակարան` հնագույն Ամերիկայի բնակիչների հետ Աստծո գործերի մասին (Մ.թ.ա.2000–Մ.թ.400):
  • Վարդապետություն և Ուխտեր` հայտնությունների և ոգեշնչված հայտարարությունների ժողովածու, տրված վերջին օրերին (Մ.թ. 1830-1978) Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հաստատման և կանոնակարգման համար:
  • Թանկագին Մարգարիտ` հայտնությունների, թարգմանությունների և Ջոզեֆ Սմիթի գրվածքների ժողովածու: