mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ Մորմոնի Գիրքը, Աստվածաշունչը և այլ սուրբ գրություններ ընթերցելիս:

Պաշտոնական պատասխան

Ուսումնասիրելով սուրբ գրությունները դուք ավելի կմոտենաք Աստծուն և կկարողանաք արդար կյանքով ապրել: Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կբերի ուրախություն, հույս և հասկացողություն` Աստվածային ծրագրի և դրանում ձեր ունեցած տեղի մասին:

Հիսուս Քրիստոսը հրավիրում է ձեզ` «սնվել» Իր խոսքով (Մորմոնի Գիրքը, 2 Նեփի 32.3): Դա ավելին է, քան սոսկ սուրբ գրությունների անկանոն ընթերցանությունը: Դա նշանակում է ուսումնասիրել դրանք, խորհել դրանց շուրջ, համեմատել հատվածները, անգիր սովորել հատվածները, գնահատել դրանք, ուրախանալ դրանցով:

Սնվելով սուրբ գրություններով, աղոթքով խնդրելով Աստծուն հասկացողության համար, Սուրբ Հոգին ձեզ կասի, որ դրանք ճշմարիտ են (տես Մորմոնի Գիրք, Մորոնի 10.4,5): Դուք ավելի կմոտենաք Աստծուն: Ձեր հավատքը և սերն առ Հիսուս Քրիստոս կաճի: Նաև կմեծանա բարիք գործելու և Նրան նմանվելու ձեր ցանկությունը:

  • Շատ հեշտ է ներգրավվել կյանքի արագ ընթացքի մեջ և երբեմն անուշադրության մատնել այն, ինչը իրոք օրհնություններ է բերում այս կյանք: Այս փոքրիկ հոդվածը ինձ մեծապես օգնել է ինձ համար առաջնահերթությունները որոշելու հարցում. Բջջային հեռախոսը համեմատենք սուրբ գրությունների հետ «Ես խորհում եմ այն մասին, թե ի՞նչ կպատահեր, եթե մենք մեր սուրբ գրություններին վերաբերվեինք այնպես, ինչպես մենք վերաբերվում ենք մեր բջջային հեռախոսներին: Ի՞նչ կլիներ, եթե մենք միշտ մեր պայուսակներում կամ գրպաններում պահեինք դրանք: Ի՞նչ կլիներ, եթե մենք ետ դառնայինք դրանք վերցնելու, եթե մենք մոռանայինք դրանք: Ի՞նչ կլիներ, եթե մենք օրը մի քանի անգամ թերթեինք այն: Ի՞նչ կլիներ, եթե մենք մեկ ժամ կամ ավելի ծախսեինք դրանց վրա ամեն օր: Ի՞նչ կլիներ, եթե մենք օգտագործեինք դրանք հաղորդագրություն ստանալու համար: Ի՞նչ կլիներ, եթե մենք այնպես վերաբերվեինք դրանց, կարծես մենք չէինք կարող ապրել առանց դրանց: Ի՞նչ կլիներ, եթե մենք տայինք դրանք ուրիշ երեխաների որպես նվերներ: Ի՞նչ կլիներ, եթե մենք օգտագործեինք դրանք երբ մենք ճամփորդում էինք: Ի՞նչ կլիներ, եթե մենք օգտագործեինք դրանք շտապ օգնության անհրաժեշտության դեպքում: «Սա մի բան է, որ կօգնի ձեզ սկսել … հ~մ, ընկեր, ու՞ր են իմ սուրբ գրությունները»: Ի տարբերություն մեր բջջային հեռախոսների. Մի ծրագրի մեջ ներառված է ամեն ինչ: Անսահմանափակ օգտագործում: Դրանք միշտ մատչելի են: Դրանք միշտ հասանելի են ձեզ համար: Դուք կարող եք օգտագործել դրանք սարերում և թունելներում: Այն անվճար է, առանց գաղտնի վճարումների: Եվ դուք երբեք կարիք չունեք մտահոգվելու ձեր սուրբ գրությունների հետ կապը կորցնելու մասին, քանի որ Հիսուս Քրիստոսը արդեն իսկ վճարել է վարձավճարը: [Վերջերս տարածվել է էլ. փոստի միջոցով. սկզբնապես վերնագրվել է «Բջջային հեռախոսը համ. Աստվածաշնչի հետ»:] Ցույց տալ ավելին

  • Մորմոնի Գիրք կարդալը, կարծես, նման է իմ Երկնային Հորից ինձ ուղարկված նամակ կարդալուն: Ես լավ եմ զգում այն կարդալուց, իսկ նրա ուսմունքները ինձ ավելի են մոտեցնում Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Այն օգնում է ինձ հասկանալ երջանկության հրաշալի ծրագիրը, որն ինձ համար ստեղծվել է մարգարեների ու ծնողների ուսմունքների, և մարդկանց ու ամբողջ ազգի պատմությունների միջոցով: Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը բացում է մի պայծառ լույս հին ու նոր Կտակարանի իմ հասկացողության համար: Որը ես նույնպես սիրում եմ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան