mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Առաջին տեսիլքը:

Պաշտոնական պատասխան

Պատանի հասակում Ջոզեֆ Սմիթը շրջապատված էր տարբեր եկեղեցիներով, որոնք տարաձայնություններ ունեին միմյանց հետ, սակայն յուրաքանչյուրը պնդում էր, որ ուսուցանում է ճշմարտությունը: Դա նրան լուրջ խորհելու առիթ տվեց: Նա ցանկացավ իմանալ, թե որ եկեղեցին է ճշմարիտ: Մի օր նա կարդաց Աստվածաշնչում. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրե Աստուածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում, և կտրուի նորան» (Հակոբոս Ա.5): Ջոզեֆը որոշեց ընդունել այդ խորհուրդը և դիմել Աստծուն:

1820թ. գարնանը Ջոզեֆը գնաց իրենց տնամերձ պուրակը և աղոթեց, իմանալու համար, թե որ եկեղեցուն միանա: Ի պատասխան իր աղոթքի, Հայր Աստվածը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան: Ջոզեֆը գրել է. «Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: Ջոզեֆին ասվեց, որ չմիանա այդ ժամանակ գոյություն ունեցող և ոչ մի եկեղեցուն, քանի որ դարեր առաջ կորսվել էին քահանայության իշխանությունը և այն Եկեղեցին, որը Հիսուս Քրիստոսը կազմակերպել էր երկրի վրա ապրելու ժամանակ:

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը նշանավորեց երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման սկիզբը: Ջոզեֆի գրի առած այդ իրադարձության պատմությունը հզոր վկայություն է այն մասին, ինչ նա տեսավ և զգաց: (Ջոզեֆ Սմիթի Պատմություն, գլուխ 1, հատվածներ 8-17:)